Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգի ոստիկանությունը կասկածելի տղամարդու է փնտրում: Նա զինված է աղեղով, նետերով, ինչպես նաև ատրճանակով և դանակով:
Ականատեսները պատմել են, որ կասկածելի անձը նկատվել է Օպենաու քաղաքի տարածքում: Նա զինվորական կոստյում էր կրում և զինված է եղել աղեղով և նետով:
Ոստիկաններն ահազանգով ժամանել են: Նրանք փորձել են կապ հաստատել նրա հետ: Սակայն տղամարդը կարողացել է ինչ-որ կերպ զինաթափել նրանց: Դրանից հետո նրա մոտ հրացան էլ է ավելացել: Նա նաեւ դանակ ուներ:
Ոստիկանների վրա հարձակվելուց հետո անհայտ անձը թաքնվել է անտառում:
Ըստ ոստիկանության, խնդիրներ են առաջացել Գերմանիայի 31-ամյա առանց «մշտական բնակության» քաղաքացու հետ: Նախկինում նա արդեն հայտնվել էր ոստիկանության ուշադրության տակ:
Այժմ խոշոր գործողություն է իրականացվում տղամարդուն գտնելու համար: Տեղացիներին խնդրում են հնարավորության դեպքում տանը մնալ: