Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Նոր Սահմանադրության անունը. Սե՞րժ, Նիկո՞լ, թե՞ Հայաստան

Հայաստանում Սահմանադրության փոփոխության գործընթացի համատեքստում, որը մեկնարկել և ընթանում է առայժմ աշխատանքային խմբի ձևաչափով, հաճախ է հնարավոր լսել գնահատական, որ այդ ամենը պետք էր անել դեռևս 2018-ի մայիսից հետո և այժմ ավարտած լինել ամեն ինչ: Առերևույթ հնչում է բավականին գայթակղիչ տարբերակ՝ ավարտել ամեն ինչ հեղափոխությունից հետո մեկ-երկու ամիսների ընթացքում: Չդիտարկենք, իհարկե, հանգամանքը, թե ընդհանրապես ինչ լայն քաղաքական խնդիրներ կային նոր ձևավորված հեղափոխական իշխանության սեղանին և ինչ ջանք էին պահանջում դրանք՝ հեղափոխությունից հետո ցնցումային զարգացում կամ անկում թույլ չտալու համար, ինչի ռիսկը կարող էր լինել բավականաչափ, հաշվի առնելով առնվազն այն արտաքին ազդեցության գործոնները, որ առկա են Հայաստանի պարագայում: Տվյալ պարագայում շատ էական է Սահմանադրության խնդրի հանդեպ վերաբերմունքը, քանի որ այն առանցքային ցուցիչ է Հայաստանում սահմանադրական համերաշխության հեռանկարին սպառնացող խորքային մի շարք խնդիրների առումով:

Պնդումները, թե պետք էր Սահմանադրությունը փոխել հեղափոխությունից անմիջապես հետո, վկայում են Սահմանադրություն քաղաքական երևույթի և իրավագիտական ինստիտուտի հանդեպ պատկերացումների որոշակի մակերեսայնության մասին: Բանն այն է, որ Սահմանադրությունն օրենք չէ, որը հնարավոր է փոխել ամիսը մեկ անգամ, ըստ իրավիճակային անհրաժեշտության: Սահմանադրությունը, նախ և առաջ, հանրային իրավագիտակցություն է, որի վրա էլ խարսխվում է էլիտաների համերաշխությունը: Եթե չկա այդ իրավագիտակցությունն ու էլիտաների համերաշխությունը, չի կարող լինել սահմանադրական միջավայր, և ներքին կյանքում Սահմանադրությունը մշտապես լինելու է մի խմբի ձեռքի գործիքը մեկ այլ խմբի հանդեպ: Այդ իմաստով, հեղափոխությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում, իր բովանդակությամբ ամենևին այն հեղափոխությունը չէր, որ ստեղծում էր Սահմանադրության արագ փոփոխության պարարտ հող: Բանն այն է, որ հեղափոխությունը կառուցված էր գործնականում մի հարցում համերաշխության վրա՝ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը կանխելու, ՀՀԿ մեծամասնությունը չեզոքացնելու և կուսակցությունն իշխանությունից հեռացնելու, և նախկին համակարգի հետ առնչություն ունեցող որևէ ուժի այդ տեղը զբաղեցնել թույլ չտալու: Հեղափոխական գործընթացի համերաշխությունն ավարտվում էր այդքանով: Անգամ օրինական, իրավական պետությունում ապրելու հարցի շուրջ չի եղել հեղափոխական համերաշխություն, և պետք է իրականության աչքերին նայել համարձակ, ինքնախաբեության կամ խաբեության չտրվելու համար:

Անգամ պատկերացումները այդ օրինականության, իրավականության, արդարության վերաբերյալ եղել են թյուր և դրա բազմաթիվ ապացույցներ են ի հայտ եկել հետհեղափոխական հանրային վարքի մի շարք դրվագներում, երբ ձևավորվել է «դասական» դարձած հարցը՝ «բա սրա համա՞ր էինք հեղափոխություն անում»: Այդ միջավայրում հնարավոր չէ արագ ունենալ մի Սահմանադրություն, որը կլինի ոչ թե իրավիճակի, այլ ռազմավարական հեռանկարի համար, կկրի այդ տրամաբանությունը: Ավելին, այդ միջավայրում գրված Սահմանադրության պարագայում մենք ունենալու էինք «Սերժի Սահմանադրության» փոխարեն «Նիկոլի Սահմանադրություն»: Ավելին, այժմ էլ դեռևս չկա երաշխիք, որ մենք չենք ունենա հենց այդպիսի իրավիճակ, որովհետև ներքին կյանքը ներկայումս պակաս բևեռացված չէ: Ընդ որում, այստեղ խնդիրն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը կմտածի նույն կերպ, ինչպես Սերժ Սարգսյանը: Մտածողության, պատկերացումների, արժեհամակարգերի և այլ տարբերություններով հանդերձ, հարկ է դարձյալ նայել իրականության մեջ ու արձանագրել, որ իշխանություն կարգավիճակը՝ անկախ մարդկային տեսակից և արժեհամակարգային տարբերություններից, ձևավորում է մի ընդհանուր վարքագիծ, որ պայմանավորված է այդ կարգավիճակից բխող շահով: Հենց այդ պատճառով է, որ ժողովրդավարական հասարակարգերում իրավիճակը հենում, կառուցում են ոչ թե անձերի փոփոխության, այլ ինստիտուցիոնալ հակակշիռների վրա: Որովհետև իրողությունները՝ լայն քաղաքական, մշտապես ավելի ուժեղ են, քան ցանկացած, անգամ ամենաանկեղծ նպատակներով ու ամենամաքուր հայրենասիրությամբ անձը:

Ահա թե ինչու մեզ անհրաժեշտ է հանրային մաղով հնարավորինս հանգամանալից մաղված սահմանադրական փոփոխություն, որ մենք ունենանք ոչ թե այսինչի կամ այնինչի, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, որպեսզի հետո նաև որևէ խնդրի դեպքում այնինչին կամ այսինչին չհռչակենք գլխավոր մեղավոր ու ամեն ինչի պատասխանատու, կանգնելով կոտրած տաշտակի առաջ: Իսկ այն, թե ներկայիս մի շարք խնդիրներ բխում են նրանից, որ գործում է հին Սահմանադրությունը, գերազանցապես կարծրատիպ է, որը նաև վկայում է այն, թե մեր հանրությունը որքան է անպատրաստ Սահմանադրության շուրջ իսկապես խորքային քննարկումների: Հարցն այն չէ, որ ներկայիս Սահմանադրությունն անթերի է: Այն ունի բազմաթիվ թերություններ և, իհարկե, գրվել է նախկին համակարգի տրամաբանության ու շահերի համարժեքության սկզբունքով, սակայն խոսքն այն մասին է, որ դրանք այնպիսի խնդիրներ չեն, որոնք թույլ չեն տալիս իրացնել հասարակության տված մեծ մանդատը: Պետք չէ դրա քավության նոխազ դարձնել Սահմանադրությունն ու, ըստ այդմ, շարունակել խորքային մակարդակում քայքայել սահմանադրական առողջ դիսկուրսի համար կարևոր հանրային իրավագիտակցության հիմքերը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում