ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ բժշկական դիմակ է կրել Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Վալտեր Ռիդի անվան ռազմական բժշկական կենտրոն այցելելիս, հայտնում է CBC-ն:
«Կարծում եմ` հիանալի բան է դիմակ կրելը: Ես երբեք դեմ չեմ եղել դիմակներին: Բայց ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի», – ասաց նախագահը հավաքված լրագրողներին:
Թրամփը հիվանդանոց այցելության ժամանակ, որտեղ բուժում են ստանում մարտերում վիրավորված ամերիկացի զինծառայողները, ընտրել է մուգ կապույտ դիմակ՝ նախագահական ոսկե կնիքով:
Նախկինում Ամերիկայի նախագահը հանրության մեջ անձնական պաշտպանիչ միջոցներ չի կրել: