Հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնին, լողազգեստով լուսանկար է հրապարակել և հիացրել երկրպագուներին: Լուսանկարը հայտնվել է Instagram-ի նրա էջում:
Հրապարակված լուսանկարում «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի 41-ամյա մասնակիցը տեսախցիկի առջև է հայտնվել Good American սեփական ապրանքանիշի բիկինիով: Նա կանգնած է ամբողջ հասակով մեկ, առանց դիմահարդարման և թաց մազերով: Հրապարակումը ավելի քան 1.3 միլիոն հավանում է ստացել:
Երկրպագուները մեկնաբանություններում հիանում էին հեռուստաաստղի տեսքով: «Ի՞նչ։ Եվ դու երեք երեխա՞ ունես», «Ինչպիսի՜ մարմին…», « Իսկական թագուհի: Հոյակապ և փառահեղ», «Անհավատալի տեսք ունես, Քորթնի», «Գեղեցկուհի», – գրել են նրանք: