Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Ամեն ինչ էլ մարդու համար է․ դհոլ խփողը կարող է մեխ խփել, կլարնետ փչողը կարող է ռեմոնտ անել՝ պատեր փչել․ դերասան Մանվել Խաչատրյան

Օրերս ռեստորանային բիզնեսի որոշ սեփականատերեր, երգիչ-երգչուհիներ, հանդիսավարներ բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով ամբողջովին վերաբացել ռեստորանային համալիրները և հանդիսության սրահները, որոնցում համավարակային այս շրջանում չի թույլատրվում հավաքույթներ անցկացնել։ Ակցիայի մասնակիցներից ոմանք պնդում էին, որ արդեն սնունդ գնելու միջոց անգամ չունեն։

Այս զարգացումների համատեքստում ֆեյսբուքյան իր էջում մի գրառում էր կատարել Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասան Մանվել Խաչատրյանը՝ նշելով, որ, չնեղացնելով իր հարգելի գործընկերներից որևէ մեկին, խնդրում է համբերություն ունենալ ու ճիշտ գնահատել պահը․

«Հարգելի ու սիրելի շատ տաղանդաշատ կոլեգաներ, ոչ մեկի չնեղացնելով՝ խնդրում եմ՝ համբերություն ունեցեք, ճիշտ գնահատեք պահը, կորոնավիրուսը աղետ է, ոչ մեկն իր հոպարի տանից չի բերել վիրուսը։ Իսկ աղետի պայմաններում միտինգ անելը կարծում եմ վնասարար է մեր երկրի ապագայի համար, ես էլ աղետի պատճառով զրկվել եմ մի քանի աշխատանքից ինքս էլ վարձով եմ ապրում (բայց 55 հազարանոց համեստ բնակարանում ոչ թէ 150000ում), ու էս աղետալի պահին միտինգ չեմ անում, այլ մեքենաս լվացել՝ տաքսի եմ քշում), կներեք, բայց ոչ մեկիդ էլ ինձանից վեր չեմ դասում, օրինակ 88-ի երկրաշարժից հետո ոչ մեկը ռեստորան բացել չէր տալիս, չէ՞ որ հիմա էլ մեր հայրենակիցներն են մահանում։ Եթե շատ դժվար ա, հաշվեհամար ուղարկեք՝ մեկս մյուսիս օգնենք, մինչև դուրս գանք այս աղետալի իրավիճակից։ Հ․Գ․ էս սաղ սիրելով ու հարգելով եմ գրում, եկեք օգնենք իրար ու պատվով դուրս գանք իրավիճակից, բա մենք էդ տղեքն ենք, որ ռեստորանից բացի ուրիշ բան չկարողանանք ստեղծել, մենք քարից հաց ստեղծող տեսակ ենք։ Ձեր Մավ»,- մասնավորապես գրել էր դերասանը։

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Մանվել Խաչատրյանն է։

Վերջինս մեքենայում նստած է տեսել, որ իր գործընկերները բողոքի ակցիա են անում, բերման են ենթարկում․ «Որ տեսա, ազդվեցի, որովհետև էն վիճակում չենք, որ միտինգ անենք։ Պետք է խելք-խելքի տանք, իրավիճակից դուրս գանք։ Կարծում եմ՝ տղամարդը յուրաքանչյուր իրադրությունից ելք կարող է գտնել, դհոլ խփողը կարող է մեխ խփել, կլարնետ փչողը կարող է ռեմոնտ անել՝ պատեր փչել։ Ամենահեշտը դուրս գալ, ասելն է, որ էլ չենք կարող։ Պետք չէ ծայրահեղացնել»,- մեր զրույցում ասաց դերասանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ինքը որևէ մեկին նեղացնելու նպատակ չունի, միայն իր տեսակետն է փորձում ներկայացնել ու հնարավոր լուծում առաջարկել։

Խաչատրյանը մի դրվագ ներկայացրեց 1990-ականներից՝ 88-ի աղետալի երկրաշարժից հետո եկած ծանր շրջանից, երբ իր դերասան հոր հետ մի տնակ են վերցրել, վարսավիրանոց սարքել, ու փորձել այդկերպ անցնել դժվար շրջափուլը․

«Ամեն ինչ էլ մարդու համար է։ Ի վերջո, պետք է մեր ուտող-խմող մենթալիտետը հաշվի առնելով հասկանալ, որ եթե ռեստորանները բացենք, ահավոր բան կստացվի, վարակը ծնկներիս կհասնի, ու 500-ը կդառնա հազարներ, դրա մասին պետք է մտածել։ Համ էլ ասացվածք կա, չէ՞, «Խմած մարդու պաչելը գալիս է»»,- կատակեց Խաչատրյանը։

Վերջինս փորձեց նաև աշխատանքի հնարավոր տարբերակներ առաջարկել ու հիշեցրեց՝ պետական ծրագիր կա՝ ծառ տնկելու․

«Օրինակ, ծրագիր կա, ծառ են տնկում, ամեն տնկած ծառը գումար արժե, ես որոշել էի որդուս հետ գնալ, տնկել, շատ եմ ուզում գնալ, պատվաբեր աշխատանք է, բնությանն էլ օգուտ տվող։ Ով հացի խնդիր ունի, ես պատրաստ եմ ամեն առավոտ հաց տանել, չգիտեմ՝ էլ ոնց կարող ենք օգնել իրար։ Ինձ թվում է ավելի ամոթ է, որ առողջ տղամարդը այլ աշխատանք չի անում․․․ ամեն աշխատանք էլ պատվաբեր է։ Հիմա հատկապես արտագաղթելու ժամանակը չէ, ես երազում եմ, որ բոլորը հետ գան։ Ամեն ինչ կարծես դեպի լավն է գնում»։

Դերասանը հիմա իր մեքենայով տաքսի է վարում։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց՝ դրանով կարողանում է հացի խնդիր լուծել, բայց, չնայած ներկայացումներ չեն անում, շարունակում են փորձեր անել, այդտեղից էլ որոշակի եկամուտ ունի, չի բողոքում։

Թեև ծագող խնդիրները կարողանում են հաղթահարել, սակայն տուն սարքելու իր երազանքի իրականացնումն է այս շրջանում դանդաղել․

«Պետք է վարկ վերցնեի։ Սպասում էի, կարծես ստացվում էր, հիմա էս պայմաններից ելնելով՝ դանդաղում է»,- ասաց Մկրտչյանը։

Մեր զրուցակիցն այս իրավիճակի համար մեղավորների չառանձնացրեց, նշեց միայն, որ յուրաքանչյուրս ինչ-որ չափով մեղավոր է։ Նրա խոսքով՝ ամեն մեկս պետք է կարգապահ լինեինք, սակայն մինչև հիմա կարմիր լույսի տակով անցնում ենք․

«Բայց մենք շուտ սովորում ենք ամեն ինչին, էլ չենք անցնի կարմիր լույսի տակով։ Ես հույս ունեմ, որ միասին կհաղթահարենք, և հիմա պետք է մտածենք ոչ թե մեղավորներ փնտրելու, այլ այս իրավիճակից դուրս գալու մասին»,- եզրափակեց Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասան Մանվել Խաչատրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում