Thursday, 25 04 2024
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել

Հայաստանի և Արցախի հասարակություններին պետք է պատրաստել ոչ թե խաղաղության, այլ պատերազմի

«Առաջին լրատվական-ի զրուցակիցն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, «Հելսինկյան նախաձեռնություն-92» արցախյան կոմիտեի համակարգող, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը:

Պարոն Օհանջանյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Ղարաբաղյան հակամարտության բանակցային ներկայիս պրոցեսի մասին: Օրերս ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց արցախյան հասարակական կազմակերպությունների հետ, հատկապես շատ է խոսվում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին, Ձեր կարծիքով՝ հատկապես արցախյան հասարակությունը պատրա՞ստ է խաղաղության:

– Իմ կարծիքով՝ տեղի են ունենում բանակցային գործընթացի մանրամասներին հատուկ գործընթացներ: Քի Վեսթից հետո բանակցային գործընթացն անցավ հանդարտ խոսակցությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տքնաջան աշխատանքի դաշտ, որոնք կենտրոնացած են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հիմնական դրույթների մեկնաբանության վրա: Նրանց աշխատանքը երկու հիմնական սկզբունքների հիման վրա է ՝ ազգերի ինքնորոշման իրավունք և պետությունների՝ իրենց տարածքային ամբողջականության իրավունքի կոնտեքստում: Նրանք աշխատում են կողմերի՝ ընդհանուր հայտարարի գալու ուղղությամբ այս բանակցությունների ամենաբարդ հարցի շուրջ, որն էլ որոշելու է Արցախի կարգավիճակը: Մնացած բոլոր դրույթները օժանդակող են, առանց որոնց անհնար է խաղաղ կարգավորման իմպլեմենտացիայի սկիզբը: Այս կոնտեքստում հատուկ ոչինչ տեղի չի ունենում բանակցային գործընթացում, երևի թե միայն առցանց հանդիպումները, որոնք հատուկ են կորոնավիրուսային ժամանակահատվածին: Ինչ վերաբերում է արտգործնախարարի և արցախյան ՀԿ-ների ներկայացուցիչների հանդիպմանը և նրա այն կոչին, որ ակտիվացվեն Ադրբեջանի քաղհասարակության հետ երկխոսության ջանքերը, որպեսզի հասարակություններին նախապատրաստեն խաղաղությանը, ապա ես, որպես մարդ, որը առաջինն է Հարավային Կովկասում հիմնել «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպությունը՝ Անահիտ Բայանդուրի և Արզու Աբդուլաևայի հետ առաջինն ենք սկսել հասարակությունների երկխոսություն՝ հանուն խաղաղության: Դրա արդյունքում շատ գերիներ ազատ են արձակվել՝ ավելի քան 500 մարդ, լուծում են ստացել հումանիտար շատ խնդիրներ: Այդուհանդերձ եկել է մի ժամանակաշրջան, երբ ակնհայտ է, որ քաղհասարակությունը սպառել է իր հնարավորությունները՝ հասարակության վրա ազդելու իմաստով: Ե՛վ բանակցությունները, և՛ խաղաղարարական ակցիաները կենտրոնանում են հակամարտության մեջ ներգրավված ղեկավարությունների ձեռքերում: Եվ քաղհասարակությունը ստիպված էր միայն խաղաղության նախապատրաստության երկխոսության մեջ ներգրավված լինելու իմիտացիա անել: Փաստացի, 2000 թվականից հետո քաղհասարակությանը տված էր խաղաղարարական առաքելության վիճակագրի դեր, և սկսվեց «գրանտակերության» անբարոյական մի գործընթաց, որի իմպլեմենտացիան ոչ միայն հասարակություններին չէր մոտեցնում խաղաղությանը, բայցև մեր հասարակություններին միմյանց նկատմամբ ավելի ագրեսիվ էր տրամադրում: Եվ երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը, որի մասին ես զգուշացնում էի միջազգային միջկառավարական կազմակերպություններին, ակնհայտ դարձավ, որ իրականում գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է «խաղաղության նախապատրաստման գործընթացը»: Ապրիլյան պատերազմի ժամանակ ես դիմեցի հակամարտության մեջ ներգրավված բոլոր միջազգային կազմակերպություններին, որպեսզի միջամտեն ու արգելեն խաղաղ հայ ժողովրդի սպանությունները: Ոչ մի արձագանք չհետևեց: Միայն պատերազմից մի քանի օր հետո եղան չեզոք հայտարարություններ այն կազմակերպությունների կողմից, որոնք պարտավոր էին միջամտել ու կանգնեցնել պատերազմը:

Ես դիմել եմ Հայաստանի և Արցախի քաղհասարակություններին՝ կոչով, որ դադարեցնեն իմպլեմենտացնել խաղաղությանը նվիրված միջազգային գրանտները, որովհետև ակնհայտ էր, որ միջազգային կազմակերպությունները և մեր ադրբեջանական գործընկերները չեն արձագանքում ֆորսմաժորային իրավիճակներին: Եվ ի՞նչ պատահեց։ Ինձանից բացի, ոչ ոք չդադարեցրեց իր համագործակցությունն այդ ծրագրերի շրջանակներում: Գումարը ազգային շահերից վեր դասվեց: Սարսափելի է գիտակցել, բայց դա փաստ է: Որպես խաղաղասիրության ամենամեծ փորձագետ, միանշանակ հայտարարում եմ, ժողովուրդներին պետք է պատրաստել ոչ թե խաղաղության, այլ պատերազմի։ Հիշենք ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի խոսքերը՝ խաղաղություն ես ուզում, ուրեմն պատրաստվիր պատերազմի: Այս խոսքերն իսկապես արտացոլում են այսօրվա իրականությունը: Ապրիլը ցույց տվեց այս խոսքերի իրավացիությունը: Ուստի, երբ նախարար Մնացականյանը խոսում է խաղաղության մասին, նա պետք է խոսի մարդկանց գիտակցության բարձրացման մասին՝ պաշտպանունակության և հավաքվածության իմաստով, և պետք է մի կողմ դնենք բոլոր դեկլարատիվ արժեքները: Այն, ինչ նա խոսում է, մենք արդեն անցել ենք, այժմ պետք է քարոզենք այլ արժեքներ։ Իհարկե, խաղաղությունն արժե, որ այն քարոզենք, բայց պետք է միաժամանակ զինվենք այլ գաղափարախոսությամբ:

Խաղաղության մասին շատ է խոսում հայկական կողմը, բայց հակառակորդի ախորժակը մեծ է՝ ընդհուպ մինչև Երևանի գրավում։ Չե՞ք կարժում, որ գործընթացը փակուղում է:

– Միջազգային իրավունքի ներկայիս շրջանակներում արցախյան հարցի կարգավորում հնարավոր չէ: Չնայած Կոսովոյի հարցի նախադեպը, թեկուզ հարցի մասնակի լուծումը Արցախի ճանաչման համար ճանապարհ է բացել: Բայց այստեղ էլ տարածաշրջանային և այլ գերտերությունների հետաքրքրություններին ենք բախվում, ինչն էլ գրեթե անհնար է դարձնում հակամարտության կարգավորումը: Կորոնավիրուսի պանդեմիան իրականության զգացում է հաղորդում, և այս պայմաններում, Արցախն իր խնդրով հանդերձ, դադարում է միջազգային օրակարգից իզոլացված լինել: Այնպիսի խնդիր, ինչպիսին կորոնավիրուսն է, առաջիկայում կստիպի միջազգային կազմակերպություններին ուշադրություն դարձնել այն տարածքներին, որտեղ նրանք նախկինում նախընտրում էին որևէ հետաքրքրություն չցուցաբերել: Միանգամայն ակնհայտ է, որ համաճարակի դեմ պայքարը կլինի հաջողված, երբ ճանաչված ու չճանաչված պետությունների հասարակությունները միմյանց հետ կհաղորդակցվեն պայքարի մեթոդների հետ կապված: Այդ պատճառով ես կարծում եմ, որ եկել է միջազգային հարաբերությունների վերակառուցման ժամանակահատվածը, և այդ կոնտեքստում անկախ Արցախի Հանրապետությունն իր տեղը կունենա ու այդ ժամանակ էլ բանակցային գործընթացում առաջընթաց կգրանցվի: Ինչպես նկատել եք, այժմ բանակցություններում տոտալ ստագնացիա է նկատվում և պարզապես իմիտացիա է՝ բանակցություններ են հանուն բանակցությունների:

Արցախի նոր իշխանությունների մասնակցությունը բանակցություններին ինչքանո՞վ է հնարավոր:

– Կարծում եմ՝ Հայաստանի նոր իշխանությունները արցախյան ղեկավարությանը տեղյակ են պահում բանակցությունների բովանդակության մասին: Երկու պետությունների համատեղ անվտանգության խորհրդի նիստերի ժամանակ ողջ բանակցային գործընթացի մասին տեղեկություններ են հաղորդվում: Ի դեպ՝ Մնացականյանի այցն էլ կարող ենք այդ գործընթացին վերագրել: Ես ողջունում եմ Հայաստանի ու Արցախի ղեկավարությունների այդ մոտեցումը: Կցանկանայի միայն բանակցողների ավելի պրոֆեսիոնալ թիմ տեսնել:

Վտանգավոր չե՞ք համարում այն փաստը, որ ներքին խժդժությունների ժամանակ Հայաստանի ընդդիմությունն այսօր օգտագործում է Ղարաբաղի հարցը:

– Հայաստանի նորագույն պատմության մեջ այդպիսի պահվածքը միշտ էլ գոյություն է ունեցել, Ադրբեջանում՝ ևս: Իհարկե, այժմյան պայմաններում այն հղի է ազգային անվտանգության խարխլումով: Այդ պատճառով ես կոչ եմ անում բոլորին ձերբազատվել ՀՀ և Արցախի նոր իշխանություններին ուղղված անհեթեթ ու ոչ կոմպետենտ մեղադրանքներից: Յուրաքանչյուր ոք պետք է մասնակից լինի մեր պետականությունների ամրապնդման գործին, Հայաստանն ու Արցախը յուրաքանչյուր ոք պետք է ուժեղ դարձնի, նաև՝ ինքնաբավ, որպեսզի բոլոր մարտահրավերներին հնարավոր լինի դիմակայել և առաջին հերթին՝ պատերազմի վտանգին: Խաղաղության կարող ես հասնել, եթե դու ուժեղ ես: Երբ դու ուժեղ ես՝ այդժամ կարող ես հակառակորդին պարտադրել խաղաղության քո կամքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում