Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Եթե կինը որոշել է աբորտ անել, դա կանի ոչ լեգալ ճանապարհով․ կտրուկ քայլերի փոխարեն պետք է կրթել հասարակությանը. գինեկոլոգ

Հայաստանի Ազգային ժողովի կայքում հրապարակվել է օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում Հայաստանում կարգելվեն հղիության արհեստական ընդհատումները (աբորտները)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հղիությունն իրական վտանգ է ստեղծում կնոջ կյանքի համար: Ներկայումս գործող կարգավորումներով աբորտը թույլատրվում է մինչև հղիության 12 շաբաթը, իսկ դրանից հետո աբորտը կարող է թույլատրվել բժշկական և «սոցիալական» ցուցումների դեպքում, ինչպիսիք եք հղիության ընթացքում ամուսնու մահը, կնոջ կամ ամուսնու՝ ազատազրկման վայրում պատիժ կրելը, հղիության ընթացքում ամուսնալուծությունը, բռնաբարության արդյունքում հղիությունը և այլն:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգ Նելլի Ավագյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով օրենքի նախագծին, կարծիք հայտնեց, որ շատ կտրուկ քայլերի դիմել պետք չէ։ Ըստ բժշկուհու՝ պետք է հասարակությանը կրթելու, դաստիարակելու միջոցով հասնել նրան, որ հղիության արհեստական ընդհատումներ, այն էլ սեռով պայմանավորված, չլինեն։

«Որովհետև, եթե մարդը որոշել է ինչ-որ բան անել, նա դա կանի ոչ լեգալ ճանապարհով ու հետագայում շատ ավելի մեծ բարդությունների առաջ կկանգնի։ Կարծում եմ՝ իրավիճակը մի քիչ այլ կերպ պետք է վերահսկել։ Պետք է փորձել մարդկանց մտածելակերպի, գիտելիքի, սոցիալական վիճակի վրա ազդել, հնարավորություն ստեղծել, որ կինն ի վիճակի լինի այդ երեխային պահել, կրթել։ Եթե իրոք ուզում ենք լավ արդյունք ունենալ, պետք է այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ տարվեն»,- տեսակետ հայտնեց բժշկուհին։

Բժշկուհին շեշտեց՝ ցանկացած հղիության արհեստական ընդհատում կարող է կնոջ համար ճակատագրական լինել, հատկապես առաջին հղիության դեպքում։ «Ինչու ենք ասում առաջին հղիություն։ Որովհետև, եթե կինը երկու-երեք անգամ ծննդաբերել է, հիմա էլ որոշել է ընդհատել հղիությունը, ընդհատելու ընթացքում էլ, Աստված չանի, եթե խնդիրներ առաջանան, անգամ եթե ինքը արգանդից զրկվի, միևնույն է, տվյալ կինն իր մանկածնական ֆունկցիան արդեն կատարել է։ Ցանկացած աբորտի ժամանակ միշտ պետք է հաշվի առնել, որ վատագույն սցենարը, Աստված չանի, կնոջ մահն է, երկրորդը՝ հետագայում մանկածնական ֆունկցիայից զրկվելը։ Եթե կնոջ մոտ առաջին հղիությունն է ու կինն ընդհատում է, նա կարող է կանգնել այդ խնդրի առաջ ու, հնարավոր է՝ այլևս չկարողանա երեխա ունենալ։ Ոչ թե հարցն այն է, որ առաջին աբորտից հետո չեն կարող հղիանալ, այլ այն, որ աբորտի ժամանակ ցանկացած առաջ եկած բարդություն կարող է հետագայում ճակատագրական լինել կնոջ համար։ Առաջին հղիության պարագայում դա դառնում է ողբերգություն»,- ասաց գինեկոլոգ Նելլի Ավագյանը։

Անդրադառնալով սեռով պայմանավորված աբորտներին (սելեկտիվ աբորտ), բժշկուհին նշեց՝ Հայաստանում տխուր պատկեր ունենք։ Հայաստանում, ըստ բժշկուհու, սելեկտիվ աբորտները պայմանավորված են ազգային մենթալիտետով, անպայման տղա ունենալու ձգտումով։ «Այդ գաղափարն է, որ պետք է մեր մեջից դուրս գա։ Սելեկտիվ աբորտները հիմնականում պայմանավորված են ընտանեկան խնդիրներով»,- ասաց մեր զրուցակիցը։

Գինեկոլոգի խոսքերով՝ սելեկտիվ աբորտներ անողների վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման քայլի հիմնականում դիմում են մարզային բնակիչները։ «Չնայած, այնպես չէ, որ Երևանում պատկերը շատ ավելի լավ է, բայց ամեն դեպքում այդ ավանդույթները պահող, տղա երեխա ունեցողներն ավելի շատ մարզային բնակավայրերում են։ Իրենք են այդ ավանդույթներն ավելի շատ պահպանում»,- ներկայացրեց բժշկուհին։

Խոսելով առհասարակ հղիության արհեստական ընդհատումների մասին, ոչ միայն սելեկտիվ, բժշկուհի Նելլի Ավագյանը բարձրաձայնեց մտահոգիչ խնդիր՝ ասելով, որ իրականում շատ է աբորտներ անող կանանց թիվը։ Միևնույն ժամանակ, բժշկուհին սեփական աշխատանքային փորձից ելնելով նկատել է, որ հասարակությունում կանայք սկսել են ավելի խելացի գործել ու պաշտպանվել անցանկալի հղիությունից։ «Հիմա ավելի շատ են սկսել հարցնել, հետաքրքրվել, թե ինչպես կարելի է պաշտպանվել անցանկալի հղիությունից։ Մենք էլ մեր հերթին փորձում ենք համոզել, կրթել, որ հղիության արհեստական ընդհատումներից խուսափելու համար պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Երիտասարդների մեծ տոկոս կա ամեն դեպքում, որ գալիս ասում են՝ բժշկուհի ջան, ուզում եմ պաշտպանվել, ի՞նչ անեմ։ Նախկինում այդ հարցը շատ ավելի խիստ է եղել։ Իհարկե, այնպես չէ, որ աբորտ չեն անելու, բայց գոնե կսկսեն պաշտպանվել և խուսափել դրանից։ Ամեն մեկն իր փաստարկն ունի հղիության ընդհատման հարցում»,- մանրամասնեց գինեկոլոգը՝ հավելելով, որ, օրինակ, եվրոպական երկրներում ավելի լուրջ են մոտենում հղիության արհեստական ընդհատումներին ու պաշտպանվում են ավելի լուրջ, քան Հայաստանում։ «Այնտեղ շատ են օգտագործում հակաբեղմնավորիչ հաբեր, որոնցից մեր բնակչությունը վախենում է, ասում է՝ հորմոն է։ Եվրոպական երկրներում ավելի լուրջ են դրան նայում, դրա համար աբորտների թիվն էլ կրճատվում է, հարցը դրան չի հասնում»,- իր խոսքն ամփոփեց բժշկուհի Նելլի Ավագյանը։

Ի դեպ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից 2016-ին պատրաստված «Հանրային հետազոտություն Հայաստանում սեռական և վերարտադրողական առողջության իրավունքների իրացման վերաբերյալ» զեկույցում նշվում է, որ ամեն տարի Հայաստանում չի ծնվում 1400 և ավելի աղջիկ։ Մինչև 2060 թ․ Հայաստանում չի ծնվի գրեթե 93․000 աղջիկ, եթե սեռով պայմանավորված աբորտների կամ մինչև ծննդաբերությունը երեխայի սեռի ընտրության միտումը շարունակի մնալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում