Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Միայն լիսկաներն ու մանվելնե՞րն էին մեր խնդիրը… Փաշինյանը երկու տարում չիրացրեց հեղափոխությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի  «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:

Պարոն Բադասյան, օրերս Ադրբեջանի նախագահ Ալիևը քննադատեց Մինսկի խմբի համանախագահներին և նաև Հայաստանի դիրքորոշումն արցախյան հարցի շուրջ: Ի՞նչ զարգացումներ եք տեսնում առաջիկայում, արդյոք հնարավո՞ր է հարցի լուծման ռազմական սցենարին բախվենք:   

– Ընդհանրապես  հայկական դիվանագիտությանը չպետք է հետաքրքրի, թե Ալիևն ինչ է ասում: Նա պետք է ասի մեզ համար վատագույնը, նույնիսկ եթե սխալվի՝ չասի, մի օր կասի այն, ինչ մեզ համար անընդունելի է: Հարցն այստեղ մենք ենք ու մեր  վերաբերմունքը: Հեղափոխությունից հետո վերջին երկու տարվա մեջ հազար անգամ ասել եմ, հիմա էլ կասեմ՝ դա այսպես կոչված հեղափոխություն էր: Ինչո՞ւ, որովհետև այդ հեղափոխության արդյունքում միայն Նիկոլ Փաշինյանն  ու իր թիմն են ստացել որոշակի առավելություններ: Ուրիշ ոչ մի բան չի փոխվել, տնտեսության վիճակը մնացել է նույնը, ընդերքի թալանը մնացել է նույնը, ու անընդհատ հասարակության մեջ բուծվում են ֆեյքեր ու զոմբիներ, ովքեր ամբողջ մեղքը բարդում են  հների վրա, թե գիտեք՝ հները դիմադրում են, ռևանշիստները գալիս են, այս կողմ, այն կողմ:

Կարծում եք՝ անհնա՞ր է հների վերադարձը:

– Հները երբեք չեն գա, եթե նույնիսկ  դռները բացվեն, պաշտոնյաների աթոռը դատարկ լինեն ու հներին ներս հրավիրեն՝ նրանք չեն կարողանալու ներս մտնել, որովհետև ժողովուրդն այլևս հներին չի ընդունում, ժողովուրդը դրա համար  է հեղափոխություն արել: Բայց Նիկոլ Փաշինյանն էլ, իր անգործությունը ծածկելու համար անընդհատ հների վերադարձով վախեցնելով, փորձում է ժողովրդին իր շուրջը համախմբել, որի լիմիտն այլևս սպառվել է: Ես ինքս նույնպես իր կողքին կանգնել եմ, որ հները չվերադառնան, բայց դա արդեն սպառվել է: Ժամանակն է, որ իրեն նույնպես հեռացնենք իշխանությունից, որովհետև ինքը չկարողացավ  իրացնել հեղափոխությունը:

Դա արցախյան հարցի կարգավորման հետ առնչություն ունե՞ր:   

– Արցախյան հարցի կարգավորումն ուղղակիորեն կախված էր  հեղափոխությունից: Եթե ինքը քաղաքական գնահատական տար նախկին երեք նախագահների ողջ գործունեությանը, այդ թվում՝  արցախյան հարցի  վերաբերյալ նրանց ընդունած դիրքի, նրանց ստորագրած փաստաթղթերի վերաբերյալ, ապա համանախագահող  երկրները կհասկանային, որ առաջարկությունները վերանայել է պետք, Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են: Կհասկանային նաև, որ հայ ժողովուրդն ընդհանրապես Ադրբեջանի  կազմում չի ապրելու: Նիկոլ Փաշինյանը շարունակեց նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունը, ուրեմն ի՞նչ՝ պետք է ուրեմն ի կատար ածի Մադրիդյան սկզբունքները: Երևի Ալիևը սա է մատնանշում, չվերծանենք Մադրիդյան սկզբունքները, բայց դա առկա է փաստաթղթում: Իսկ եթե Նիկոլ  Փաշինյանը, ըստ Ալիևի, դա չի իրականացնում, ուրեմն պետք է պատերազմի լեզվով խոսել: Ազգը թույլ չի տա հողերի հանձնում: Ի տարբերություն նախկին իշխանությունների՝ այո, Նիկոլ Փաշինյանը շատ բան է արել բանակի համար, բայց դա  բավարար չէ, որպեսզի պատերազմ չլինի: Մենք պետք է ամեն ձևով ձգտենք կանխել պատերազմը, ինչպե՞ս, բանակի հզորացմամբ: Ես հատուկ շեշտում եմ, որ այս իշխանությունների  կարևոր ձեռքբերումներից մեկը բանակում կատարած ներդրումներն ու փոփոխություններն են, բայց դրանք բավարար չեն, որպեսզի մենք լիակատար ձևով կանխենք պատերազմը: Դա անելու համար  մեծ գումարներ են պետք, իսկ մեծ գումարներ որտեղի՞ց՝ մեր երկրի հարստությունը պետք է օգտագործենք: Իսկ մեր երկրի հարստության մեծ մասը թալանել են, բայց ո՞ւմ թողտվությամբ չեն վերադարձնում՝ Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարության: Երկու տարին շատ մեծ ժամկետ էր, որ գողացածը  վերադարձնեին, ինչպես հեղափոխությունն էր պահանջում: Բայց ոչ մի գողացած լումա  չվերադարձվեց, բոլորը իրենց գումարները վերցրին ու փախան: Ինքն անկարող գտնվեց  նրանց գողացածը վերադարձնելու ու պատժելու, մատը մատին չտվեց, որ երևա, թե նա փորձում է խթանել արտադրական կառույցների աշխատանքը, օրինակ՝ «Նաիրիտ» գործարանն ու մյուսները, պետական մենաշնորհ պետք է սահմանվեր, օրինակ, Բաշխիչ ցանցերի նկատմամբ, որ տվել է օտարին, կապի, ընդերքի: Այդպիսի բաներ պետք է աներ, դա հեղափոխության պահանջն ու իր խոստումներն էին, որոնք իրականություն չդարձան: Գյուղատնտեսությունը ամբողջությամբ մատնված է անուշադրության: Օրինակ՝ ինչպիսի՞ն է ոռոգման համակարգն Արարատյան դաշտավայրում. այնպես, ինչպես կար 3-4 տարի առաջ, օրինակ՝ Հովիկ Աբրահամյանի ու իր մերձավորների ձեռքում էր, այսօր՝ ևս: Գյուղացին այսօր չի կարողանում իրականացնել արտադրություն, քանի որ մեթոդները ու կապերը հների ձեռքում են: Իսկ հների ձեռքում են ո՞ւմ թողտվությամբ՝ նոր կառավարության: Ի՞նչ արեց Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու համար՝ կապված Մաքսային միության անդամ լինելու հետ: Այսինքն՝ սա նույնպես հեղափոխության ամենակարևոր  պատճառներից մեկն էր, Հայաստանը կորցրել էր իր ինքնիշխանությունը, կարևոր լծակները տրված էին օտարին: Այդ պատճառով մեծ ծավալի արտագաղթ էր, բանակում ներդրումներ չէին կատարվում: Այսինքն՝ միայն գողությունը վերացնելով ամեն ինչ որոշվե՞ց: Եթե այսօր   լիսկաներ ու մանվելներ չկան մեր հասարակության մեջ, ամեն ինչ որոշվե՞ց, միայն սա՞ էր մեր խնդիրը: Սոցիալական ծանր անարդարություն է, երբ թոշակառուն ստանում  է 40-50 հազար դրամ, իրենք՝ մի քանի միլիոն դրամ պարգևավճար: Ավելին, քան ստանում են բժիշկը, մանկավարժը,  մտավորականը: Ո՞ւր են տանելու այս երևույթները՝ հասարակության բևեռացման,  իշխանության ու հասարակության խորը անդունդի: Սա տեսնում է մեր հարևան երկիրը, Ալիևը: Այո, Ալիևը նույնպես մեր նախկին իշխանությունների նման կոռուպցիոներ է, բայց նա հզորացնում ու վերազինում է բանակը պատերազմին պատրաստելու համար: Ո՞ւմ վրա  է հույսը դնում Նիկոլ Փաշինյանը, որ այս հեղափոխությունը չի իրացնում: Սա թողնենք, ամեն ինչ կորած չէ, հավատ ունեմ, որ մեր ժողովուրդը առաջիկա ընտրություններում, եթե հասնեն հերթական ընտրությունները, այդ իշխանություններին հրաժեշտ կտա, որ իսկական ազգային իշխանություն ձևավորի: Որևէ ազգային  մտածելակերպով քաղաքական ուժ այսօր խորհրդարանում գոյություն չունի, բայց առանց դրա  մենք չենք կարող զարգանալ: Ես պարզապես երախտագիտություն եմ հայտնում այս իշխանություններին մեզ հներից ազատելու համար, ուղղակի ֆիքսենք, որ նրանք դեպի ապագա ծրագիր չունեն: Այս հերոսությանը կավելանա ևս մեկ հերոսություն, եթե իրենք կազմակերպեն, որ Հայաստանի հաջորդ խորհրդարանում լինեն ազգային ուժեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում