Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

ԱՄՆ նախագահը շուտով կճանաչի Հայոց ցեղասպանությունը. դա ընդամենը ժամանակի հարց է, դա անխուսափելի է

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը իր առջև նպատակ է դրել հասնել ֆունդամենտալ փոփոխության ԱՄՆ քաղաքականության մեջ, որպեսզի Միացյալ Նահանգները Թուրքիայի ստերը կոծկելու կողմից անցնի հայկական արդարադատության կողմը: Եթե մենք լավ աշխատենք և անենք մեր աշխատանքը՝ մենք կտեսնենք Միացյալ Նահանգներին այս հարցի ճիշտ կողմում: Դա կարող է լինել այս տարվա հուլիսին կամ նոյեմբերին կամ հաջորդ տարվա հունվարին՝ այնքան էլ կարևոր չէ: Դա անպայման լինելու է: Ժամանակի հարց է: Անկախ նրանից, թե ինչքա՞ն ժամանակ դա կպահանջի և քանի՞ մարդ կորոշի պայքարել մեր դեմ և քանիսի՞ դեմ մենք կպայքարենք, ամեն դեպքում դա անխուսափելի է: Այս հիմնախնդիրը այլ լուծում կամ կարգավորում չունի՝ բացի նրանից, որ Ամերիկան կկանգնի ճիշտ կողմում»:

Նախորդ տարվա վերջին ԱՄՆ Կոնգրեսի վերին և ստորին պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող երկու բանաձևերի ընդունումը, Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձևի (2016 թ. հունիսի 2) հետ միասին, ամենանշանավոր ու կարևոր իրադարձություններից են Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում վերջին 4-5 տարիների կտրվածքով:

Երկար տարիներ Ամերիկայի հայկական կազմակերպությունները և առհասարակ ամերիկահայ մեծ համայնքը, նրանց կողքին՝ ամերիկացի շատ գործիչներ ու ակտիվիստներ, այդ թվում՝ շատ ու շատ ազդեցիկ կոնգրեսականներ և պարզապես ազնիվ ու սկզբունքային մարդիկ, մարդասերներ, պայքարում էին ճշմարտության և արդարության հաղթանակի համար, որպեսզի հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների զանգվածային սպանությունները՝ իրականացված երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրությունում, Միացյալ Նահանգների կողմից ճանաչվեն իբրև մարդկության դեմ ուղղված հանցագործություն` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, քաղաքական բարձր մակարդակով:

Եվ ահա 2019 թվականին, վերջապես, հաջողվեց դա անել ոչ միայն առանձին նահանգների, այլև ամերիկյան խորհրդարանի մակարդակով: Նախ՝ 2019 թ. հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ (405 կողմ, 11 դեմ) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող թիվ 296 բանաձևը (H.Res.296), ապա՝ դեկտեմբերի 12-ին, Սենատի 100 անդամները միաձայն կողմ քվեարկեցին համանման՝ թիվ 150 բանաձևի (S.Res. 150) ընդունմանը:

Թե որքանո՞վ են Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը կամ այլ քաղաքական գործոններ ազդել կոնգրեսականների որոշման վրա՝ հօգուտ բանաձևերի ընդունմանը, այլ հարց է, որին շատ ենք անդրադարձել: Բայց այստեղ կա մեկ այլ՝ մեզ համար ավելի կարևոր ու էական հարց՝ հիմա, երբ ամերիկյան իշխանության օրենսդիր մարմինը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իշխանության մյուս ճյուղը՝ գործադիր մարմինը կամ կառավարությունը, կհետևի՞ այդ օրինակին, Կոնգրեսի բանաձևերը կազդե՞ն կառավարության, տվյալ դեպքում՝ Թրամփի վարչակազմի դիրքորոշման վրա: Այլ խոսքերով՝ Սպիտակ տունը ու մասնավորապես նախագահ Դոնալդ Թրամփը կփոխե՞ն իրենց հռետորաբանությունը 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ:

Թրամփի խոսքում առայժմ փոփոխություններ չեն նկատվում. այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձում նախագահը կրկնել է նախորդ տարիներին հրապարակված տեքստերը՝ խուսափելով «Հայոց ցեղասպանություն» տերմինը օգտագործելուց: Նա կիրառել է «Մեծ Եղեռն» եզրույթը՝ ասելով, որ այն «20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից է»:

Փոխարենը այս շաբաթվա սկզբին խիստ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքէնանին (Kayleigh McEnany)՝ արտաբերելով երկար սպասված «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: Հուլիսի 6-ին տեղի ունեցած ամենօրյա ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան մամուլի քարտուղարը խոսել է ամբողջ երկրով մեկ պատմական հուշարձանների նկատմամբ ցուցարարների կողմից իրականացվող ոտնձգությունների մասին և այս համատեքստում անդրադարձել է նաև Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պղծման՝ վերջերս տեղի ունեցած դեպքին:

Խոսնակն ընդգծել է՝ վանդալիզմի այդ դեպքերը ցույց են տալիս, որ մարդիկ պարզապես չեն գիտակցում պատմության արժեքը, երբ պղծում են Մաթիաս Բոլդուինի, Ջոն Ուիթիերի և Ուլիսես Ս. Գրանտի արձանը: Ապա ավելացրել է. «Թվում է, որ հասկանալու և պատմական գիտելիքների պակաս կա, երբ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, որը հիշատակում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում ստրկության զոհերին, վանդալիզմի է ենթարկվել»:

Անդրադառնալով թեմային՝ Ամերիկայի հայ լոբբիստներն ասում են, որ ԱՄՆ իշխանության գործադիր ճյուղի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը ժամանակի հարց է և դա լինելու է անխուսափելիորեն՝ լինի Թրամփի վարչակազմի թե հաջորդ նախագահի օրոք: Իսկ Սպիտակ տան խոսնակի վերոնշյալ խոսքը, որն, ի դեպ, պատրաստված, թղթից կարդացված հայտարարություն էր, ոչ թե հանպատրաստից արված մեկնաբանություն, առաջին կարևոր քայլն է այդ ուղղությամբ: Ավելացնենք, որ պաշտոնական Անկարան՝ ի դեմս Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանության, արդեն արձագանքել է՝ հայտարարելով, թե «մենք կարծում ենք, որ [Սպիտակ տան] մամուլի քարտուղարի խոսքերը լեզվի անհաջող սայթաքում էին»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

– Պարոն Համբարյան, Սպիտակ տան խոսնակը պատահմա՞մբ է օգտագործել «Հայոց ցեղասպանություն» տերմինը, թե՞ դա իրոք քաղաքական դիտավորությամբ արված հայտարարություն էր: Ինչպե՞ս եք մեկնաբանում:

Առաջին հերթին կարևոր է հստակեցնել, որ նա վկայակոչում էր Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, ոչ թե ցեղասպանության հանցագործությունը ինքնին: Սա կարևոր տարբերություն է: Նա խոսում էր հուշահամալիրի, ոչ թե հանցագործության մասին և նա ուներ իր քաղաքական պատճառները դա անելու համար: Այսինքն՝ նա հիշատակեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հետ կապված միջադեպը՝ մեկ այլ խնդրի վերաբերյալ քաղաքական գնահատական տալու համար: Սա առաջին կետն է:

Երկրորդը՝ տեսանյութը նայելուց հետո մեզ համար պարզ է դառնում, որ մամուլի խոսնակի այդ խոսքերը իր՝ նախապես պատրաստված հայտարարության, նշումների մաս էին կազմում: Այսինքն՝ դա պատրաստված խոսք էր: Այսօր առավոտյան Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանատունը հայտարարել է, թե դա «պատահականություն էր», «լեզվի սայթաքում մամուլի խոսնակի կողմից», բայց ակնհայտ է, որ այդ խոսքերն ասելիս՝ նա նայում է իր նշումներին, դա իր պատրաստած ուղերձի մի մասն էր, նա թղթից էր կարդում: Սա երկրորդ կարևոր կետն է:

Երրորդը ամենակարևոր հարցն է՝ ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, ի՞նչ է այն խորհրդանշում կամ ի՞նչ նպատակով է այն արվել: Եվ պատասխանն է՝ մենք դեռ չգիտենք:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը իր առջև նպատակ է դրել հասնել ֆունդամենտալ փոփոխության Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ, որպեսզի Միացյալ Նահանգները այս հիմնախնդրում բռնած իր սխալ դիրքից, որը Թուրքիայի ստերը կոծկելն է, շարժվի դեպի ճիշտ մոտեցում, որն է հետամուտ լինել այն արդարությանը, որին հայ ազգը արժանի է: Այսպիսով, մենք ուզում ենք տեսնել այդ փոփոխությունը ամերիկյան քաղաքականության մեջ, բայց Սպիտակ տան խոսնակի վերջին հայտարարությունից դա առայժմ չի երևում:

– Նախորդ տարի Կոնգրեսում երկու կարևոր բանաձևերի ընդունումից հետո տրամաբանական էր ակնկալել ճանաչում նաև Սպիտակ տան մակարդակով: Խոսնակի այդ խոսքերը Կոնգրեսի բանաձևերի տրամաբանական շարունակությունը կարո՞ղ ենք համարել:

– Մենք շուտով կհասնենք այն կետին, երբ Միացյալ Նահանգների իշխանության գործադիր ճյուղը կընդունի ճիշտ որոշումը: Դա կարող է լինել այսօրվա վարչակազմը կամ էլ հաջորդ վարչակազմը: Ամեն դեպքում դա տեղի կունենա: Եվ ինչպես Ներկայացուցիչների պալատը քվեարկեց 405 կողմ, 11 դեմ, իսկ Սենատը՝ 100 կողմ, 0 դեմ, մենք էլ հիմա պիտի շարունակենք աշխատել, շարունակենք անել մեր գործը, բայց ամեն դեպքում առջևի ճանապարհը շատ հստակ է ու տեսանելի: Կասկած չկա, որ մենք հաջողելու ենք: Դա ընդամենը ժամանակի հարց է: Եթե մենք լավ աշխատենք և անենք մեր աշխատանքը՝ մենք կտեսնենք Միացյալ Նահանգներին այս հարցի ճիշտ կողմում: Դա կարող է լինել այս տարվա հուլիսին կամ նոյեմբերին կամ հաջորդ տարվա հունվարին՝ այնքան էլ կարևոր չէ: Դա անպայման լինելու է: Ժամանակի հարց է: Անկախ նրանից, թե ինչքա՞ն ժամանակ դա կպահանջի և քանի՞ մարդ կորոշի պայքարել մեր դեմ և քանիսի՞ դեմ մենք կպայքարենք, ամեն դեպքում դա անխուսափելի է: Այս հիմնախնդիրը այլ լուծում կամ կարգավորում չունի՝ բացի նրանից, որ Ամերիկան կկանգնի ճիշտ կողմում: Այսինքն՝ մե՛ր գործն է, մեր աշխատանքից է կախված: Տասնամյակներ շարունակ պայքար է մղվել ՆԱՏՕ-ի հզոր դաշնակցի դեմ, որը տասնյակ միլիոնների հասնող բնակչություն ունի, աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկն է, Եվրոպայում երկրորդ ամենախոշոր բանակն ունի, և նրա դեմ պայքարելը հեշտ չէ, բայց առաջընթացը, որին մենք հասել ենք, մե՛ր առաջընթացն է: Դա դեմոկրատների կամ հանրապետականների ձեռքբերումը չէ, դա մեր՝ հայերի ձեռքբերումն է:

– Անշուշտ, ոչ ոք չի կարող թերագնահատել հայ համայնքի և հատկապես Հայ դատի հանձնախմբի աշխատանքն ու ներդրումը այս հարցում, բայց ինչպես հայտնի է՝ հայ համայնքը ազդեցություն ունի հիմնականում Կոնգրեսում, սակայն Սպիտակ տան վրա մեր ազդեցությունը եթե կա, ապա խիստ սահմանափակ է: Ուզում եք ասել, որ Սպիտակ տան որոշումները նո՞ւյնպես կախված է մեր աշխատանքից:

– Այո՛, միանշանակ: Միանշանա՛կ: Ինչպես Սպիտակ տունը, այնպես էլ Կոնգրեսը քաղաքական մարմիններ են և նրանք որոշումներ են ընդունում քաղաքական պատճառներով: Դրանք կարող են լինել աշխարհաքաղաքական, գլոբալ քաղաքական, ներքաղաքական, այդ թվում՝ կապված ընտրությունների հետ, բայց ամեն դեպքում դրանք քաղաքական դրդապատճառներ են և դրանք պատահաբար ու առանց պատճառի տեղի չեն ունենում:

Եկեք արձանագրենք, որ այս պահի դրությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ԱՄՆ-ի 49 նահանգ, Կոնգրեսի երկու պալատները, մեզ են աջակցում բոլոր առաջատար լրատվամիջոցները՝ ինչպես, օրինակ, «Նյու Յորք Թայմզը», «Ասոշիեյթ փրեսը», բոլորն էլ օգտագործում են ճիշտ բառեր… Այնպես որ, ընդամենը ժամանակի հարց է՝ մինչև այս վերջին կտորն էլ կընկնի, և հետո կբացվի դուռը Միացյալ Նահանգների ավելի լավ, ավելի ճիշտ քաղաքականության համար: Ինչպես որ ասացի՝ Միացյալ Նահանգները թուրքական ստերը պաշտպանելու կողմից կանցնի հայկական արդարադատության կողմը:

– Այդ դեպքում ենթադրում եմ, որ մեզ համար ավելի լավ կլինի, եթե առաջիկա նախագահական ընտրություններից հետո Սպիտակ տան ղեկավար դառնա դեմոկրատների թեկնածուն, ոչ թե Թրամփը վերընտրվի: Թե՞ պարտադիր չէ: Եվ, ի դեպ, ի՞նչ կանխատեսումներ կարող եք անել ընտրությունների վերաբերյալ:

– Առայժմ կանխատեսումներ և մեկնաբանություններ այդ հարցի վերաբերյալ չկան: Մենք աշխատում ենք ընտրված պաշտոնյաների հետ, որոնք հիմա գրասենյակում են, և կշարունակենք անել նույնը նաև հետագայում: Բայց, ի վերջո, արդյունքը ավելի շատ կախված է նրանից, թե որքա՞ն լավ կաշխատեն հայերը, ոչ թե նրանից, թե ո՞ր կուսակցության ներկայացուցիչը կընտրվի նախագահ: Սա շա՛տ կարևոր կարծիք է: Մենք երբեմն ասում ենք, թե այս մարդը կամ այս կինը պիտի փրկի մեզ, բայց իրականում ոչ թե մեզ պիտի փրկեն, այլ մե՛նք պիտի փրկենք մեզ, մե՛նք պիտի անենք աշխատանքը:

– Իսկ որքանո՞վ է Կոնգրեսի բանաձևերից հետո կարևոր, թե արդյո՞ք նախագահը կարտաբերի «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը:

– Մեր նպատակը, մեր ողջ գործունեությունը մեր Հայրենիքի համար է: Մենք ձգտում ենք Հայաստանի անվտանգությանն ու ապահովությանը և մենք համոզված ենք, որ Հայաստանը չի կարող անվտանգ ու ապահով լինել, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել ու դատապարտվել, քանի դեռ Թուրքիան շարունակում է իր ժխտողականության քաղաքականությունը, և Հայոց ցեղասպանության հետևանքները շարունակում են կենսունակության մարտահրավերներ առաջացնել Հայաստանի համար: Եթե Թուրքիային ցեղասպանության հետևանքները ավելի հարուստ ու ուժեղ են դարձրել, ապա Հայաստանի համար դրանք մեծ ռիսկեր են առաջացրել: Ուստի մենք ուզում ենք տեսնել հավասարություն, մենք ուզում ենք տեսնել արդարություն: Այնպես որ, մեր գլխավոր առաջնահերթությունը Հայաստանի անվտանգությունն է, մեր նպատակը ավելի անվտանգ Հայաստանն է, իսկ դա անելու համար մենք պետք է Ամերիկային դնենք խնդրի ճիշտ կողմի վրա: Ամերիկան պետք է լինի ճիշտ կողմում և նրանք կարող են անել դա, եթե դադարեն ստել Թուրքիայի օգտին: Այսպիսով, առաջին հերթին նրանք պիտի դադարեն ստել, հետո ճնշում գործադրեն Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ասի ճշմարտությունը: Սա մի պրոցես է, որը որոշակի ժամանակ է պահանջում:

– Նկատի ունեք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը ոչ միայն մեր անցյալի, պատմության ու արժեքների մասին է, այլև մեր ներկայի, ապագայի ու մեր պետության անվտանգության մասին է:

– Այո՛, միանգամայն ճիշտ եք: Դա մեր գլխավոր ուղերձն է: Թուրքիայի կամ նրա դաշնակիցների ստանդարտ քննադատություններից մեկն այն է, թե «հայերը պիտի առաջ նայեն…»: Իհա՛րկե, մենք առաջ ենք նայում և հենց դրա համար էլ մենք պայքարում ենք Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնելու համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում