Նիկոլ Փաշինյանի ազգային անվտանգության հայեցակարգը պարունակում է մեկ հիմնական ու շատ կարևոր միտք՝ պատմական բոլոր հայկական պետությունները ձախողվել են ներքին թուլության ու պառակտման պատճառով, և արտաքին այս կամ այն զավթիչը միշտ միայն դրա հետևանքն էր: Դա էականորեն, մեր տարածաշրջանի համար կարելի է ասել՝ հեղափոխականորեն տարբերվում է ընդունված “գեոպոլիտիկ”, կամ պարզ ասած ռուսական կայսերապաշտական այն պատկերացումից, որ իբր անախորժությունների պատճառը ոմն “թշնամիներ” են, այլոք, այլք:
Եվ հետո Նիկոլը տալիս է երկու շատ պարզ ու տրամաբանական լուծում՝ ա/ բռնության բացառումը միմյանց հետ հարաբերվելիս և բ/ անհավասարության, արտոնյալ խմբերի ստեղծման բացառումը հասարակությունում, ինչը շատ ճիշտ է և ըստ էության բավարար: Մնացածը, նաև հայ խոհանոցի հիշատակումը իբրև ազգային արժեք, իրոք որ միայն համեմունք է:
https://www.facebook.com/ara.nedolyan/posts/3702625236421443