Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Ծիրանի խոշոր մթերող «Աբրիկոն» ընկերությունն այս տարի ծիրան չի մթերելու. ի՞նչ խնդրի առաջ կկանգնեն գյուղացիները

Հանրապետությունում մեկնարկել է ծիրանի մթերման գործընթացը։ Այս տարի ծիրանի մթերմամբ զբաղվող խոշոր ընկերությունների մեկը՝ «Արարատի Աբրիկոն» ՍՊԸ-ն, ծիրան չի մթերելու։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընկերության հիմնադիր Կարեն Խաչիկյանը տեղեկացրեց, որ իրենց ընկերության իրացման ծավալները մոտ 5 անգամ նվազել են։ Պատճառը կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակն է։

«Դժբախտաբար, այս տարի ծիրան չենք մթերելու։ Այս տարին բաց ենք թողնելու։ Քանի որ մենք ապրանքը հիմնականում տարբեր երկրների դութի ֆրիներ էինք ուղարկում, դրանք հիմա փակ են, պատվերներ չկան, հին պատվերների գումարները դեռևս չենք կարողանում ստանալ, դրա համար որոշեցինք այս տարի ընկերությանը ավելի մեծ բեռի տակ չդնել։ Մեծ քանակությամբ պաշարներ ունենք։ Որոշեցինք այս տարի իզուր տեղը ընկերությանը մեծ «նագրուզկայի» տակ չմտցնենք, քան որ հայտնի չէ, թե դեռ ինչքան կշարունակվի տնտեսական այս վիճակը։ Ամբողջ աշխարհում է նույն վիճակը»,- ասաց Կարեն Խաչիկյանը։

Ընկերության ղեկավարի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով իրենց ապրանքի իրացման ծավալների շատ լուրջ նվազում է եղել, ֆինանսական մուտքերն էլ մեծ չեն, հետևաբար ծիրանի նոր քանակի մթերման անհրաժեշտություն ու հնարավորություն չկա։

Իրացման ծավալների կրճատումը դեռևս չի անդրադարձել ընկերությունում աշխատատեղերի կրճատման վրա, սակայն, տնօրենի խոսքով, չի բացառվում, որ հուլիսից սկսեն կրճատումներ կատարել։ «Հուլիսի 1-ի դրությամբ կրճատում տեղի չի ունեցել։ Բայց չի բացառվում, որ որոշակի կրճատումներ կանենք։ Փորձել ենք պահել անձնակազմը։ Բայց կրճատումները չեն բացառվում»,-  ընդգծեց «Աբրիկոն» ընկերության տնօրենը։

«Արարատի Աբրիկոն» ընկերությունը նախորդ տարի մթերել է 700-1500 տոննա ծիրան։ Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ընկերության ֆինանսական վիճակի բարելավման նպատակով իրենք դիմել էին արտահանմանն ուղղված աջակցության ծրագրի, որի պատասխանը պետք է մինչև ապրիլի 15-ը ստանային, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվեց պատասխանը։ «Վերջին նամակը, որը գրել ենք, պատասխանը օգոստոսի 1-ին են ասելու, սակայն այդ ժամանակ արդեն ծիրան չի լինի»,-  նշեց Խաչիկյանը։

«Արարատի Աբրիկոն» ընկերության ղեկավարը, սակայն, լավատես է, չի կարծում, թե սա աշխարհի վերջն է. «Նախ՝ ամբողջ աշխարհում է այս նույն իրավիճակը։ Տնտեսություններն անկում են ապրում։ Միայն Հայաստանը չէ։ Պետք է դիմանանք, մինչև ամեն ինչ նորից վերականգնվի։ Ուրիշ տարբերակ չկա։ Հույսներս պետք է դնենք, որ բժշկությունն ինչ-որ բան կմտածի, այս վտանգի աստիճանը կթեթևանա, և մարդիկ կկարողանան առաջվա նման ապրել»։

Նշենք, որ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ այս տարի ծիրանի բերքն այնքան առատ չէ, որ մտահոգվենք արտահանման կամ մթերման խնդրով։ ՀՀ-ից ծիրանի արտահանման հիմնական շուկաները Ռուսաստանն ու Վրաստանն են։ Բերբերյանի խոսքով՝ այս տարի Արմավիրում, Արարատում, որոնք համարվում են ծիրանի շտեմարան, մեղուները լավ չեն աշխատել։ Բերքի մթերման կամ արտահանման առումով ոլորտի մասնագետը դեռևս խնդիր չի տեսնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում