ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ քննադատել է Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ուսումնասիրության ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիին` նոր կորոնավիրուսային համավարակի ֆոնին՝ հայտնում է NBC News- ը:
«Դոկտոր Ֆաուչին լավ մարդ է, բայց նա շատ սխալներ է թույլ տվել», – ասել է Թրամփը:
Թրամփի խոսքով՝ մասնագետներն ի սկզբանե խորհուրդ են տվել չդնել դիմակներ, բայց հիմա ասում են, որ անհրաժեշտ է:
«Շատ սխալներ են թույլ տրվել», – հավելել է նախագահը: