Thursday, 24 06 2021
10:30
Հունաստանում եկեղեցական դատավարության ժամանակ քահանան թթվուտ է լցրել 7 հոգևորականի վրա
Վրաստանում մանդատներից հրաժարվող կուսակցությունը կկորցնի պետական ֆինանսավորումը
10:10
Հռոմի պապը հանդիպել է «Սարդ-մարդու» հետ
Արայիկ Հարությունյանի փոխարեն ընտրեցինք Պողոս Պողոսյանին, հետո՞․ պետական կառավարման համակարգը պետք է հրատապ ապակենտրոնացվի
09:52
McAfee-ի հիմնադրին մահացած են գտել իսպանական բանտում
Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ՝ տեսակցելու կալանավորված Արմեն Չարչյանին
Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել. «Ժողովուրդ»
Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԳ նախարա՞ր. ինչ է քննարկվում ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
Համախմբվել հանուն Սահմանադրական փոփոխությունների․ Փաշինյանի հրավերը մերժած ուժերը այլ ծրագրեր ունեն
ՀՀԿ-ի փորձառու դեմքերից ով ինչքան է «խփել»​․ «Հրապարակ»
09:20
Կապիտոլիումի գրոհի գործով առաջին դատավճիռն է կայացվել
09:10
Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը պատվիրակություն չուղարկել Բաքու՝ այնտեղ խաղի անցկացման պարագայում
«Ընտրություններին ստվերային գումարներ են ծախսվել, որը 1-2 անգամ գերազանցել է փաստացի ցույց տված ծախսերը»
«Էրդողանիզմի» 3 կործանարար գծերը՝ ըստ թուրք պրոֆեսորի
Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում․ Razminfo
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում
Ի՞նչ կփոխվի Իրանի արտաքին քաղաքականությունում նոր նախագահի պարագայում
Պուտինն ու Ալիևը խոսել են. ինչ ալիք է Արցախում
07:45
ՄԱԿ-ը հայտարարել է սառը պատերազմից ի վեր միջուկային զենք օգտագործելու ամենաբարձր ռիսկի մասին
01:00
Իրանում ավտովթարի հետևանքով լրագրողներ են մահացել
Ճնշման դեպքում առաջարկում եմ դիմել նախարարություն. Ժաննա Անդրեասյան
Թուրքիայի ցամաքային ուժերը համալրվել են ևս մեկ տեղական արտադրության ուղղաթիռով
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 94.2 հա տարածքում բռնկված հրդեհները
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին
00:30
Սթիվեն Սփիլբերգի ընկերությունը պայմանագիր է կնքել Netflix-ի հետ
ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է ընտրողների թվի ավելացումը
Որոշ տեղամասերում վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ի քվեներն ավելացել են 659-ով, «Հայաստան» դաշինքինը՝ 744-ով
Իտալական հեռուստահաղորդաշարը պատմել է հայկական Թումոյի ֆենոմենի մասին
Հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Վարչապետը ճիշտ կաներ հրաման տար ձերբակալել բոլորի թիկնազորներին ու սեփականազրկել Քոչարյանին ու Սարգսյանին

«Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին Zoom-ով հանդիպում է ունեցել իր աջակիցների ու համակիրների հետ և, ըստ էության, ազդարարել քաղաքական ակտիվ հայտի մասին։ «Պետք է փորձենք այս թիմով շարժում ձևավորել Հայաստանում։ Հուսով եմ, որ պատրաստ եք նման զարգացումների»,- ասել է նա իր համակիրներին ու հավելել․ «Անելիքները շատ-շատ են, մեր ճանապարհը բարդ է, բայց անցանելի ճանապարհ է, և ես համոզված եմ, որ միասին, ձեր աջակցությամբ, ձեր պայքարով մենք հասնելու ենք մեր նպատակներին։ Ես հավատում եմ դրան»։ Քննարկվել են հարցեր ներքին և արտաքին քաղաքականությունից, արցախյան հիմնախնդրից, պետության անվտանգությունից, երկրի սոցիալ-տնտեսական վիճակից ու հեռանկարներից մինչեւ անձնական։ «Այո, Ղարաբաղի հարցի շուրջ մտահոգված եմ, չունեմ այն տպավորությունը, որ ճիշտ ուղղությամբ ենք առաջ գնում»,- ասել է նա ու խոստացել այդ մասին առաջիկայում խոսել»։

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանը վստահ էր, որ Քոչարյանի ազատ արձակումը վտանգներ կարող է ունենալ, իսկ այս մոբիլիզացիան, ժողովրդի իշխանության դեմ հերթական քայլն է։

Հարցին՝ հնարավոր է այս ճակատին միանան նաև ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, քաղաքագետն ասաց՝ ներքին իմաստով այս ուժերը իրար հետ են։ «Դրանք այն ուժերն են, որոնք իրար աչքերի նայելով հասկանում են։ Իրենց միավորում է գողապետության շրջանի իրենց անցյալը։ Դա կոալիցիոն կառավարություն է եղել։ Թե ինչ ձևակերպումներ են եղել, արդեն կարևոր չէ»,- նշեց Շիրինյանը։

Նրա խոսքով՝ այս մոբիլիզացիան կամ ճակատի ձևավորումը ունի մի քանի նպատակ։ Առաջինը՝ քրեական պատաասխանատվությունից խուսափելու փորձ է, երկրորդը՝ սեփականությունը փրկելու փորձ է։ «Այս երկուսից բացի նաև շատ կարևոր է, որ սրանք նպատակ ունեն հայ ժողովրդից վրեժ լուծել՝ ապստամբելու և հեղափոխություն անելու համար։ Սրանք պատրաստ են կրկնելու 1920 թվականի աշնան իրադարձությունները։ Սա հրահրում է օտար պետության ինտերվենցիայի Հայաստանի հանդեպ, ոչ թե դրսից տղա բերելու փորձ։ Ինտերվենցիան զավթողագործողություն է կոչվում։ Ինչպես եղա 1920 թվականին, երբ հայ բոլշևիկների գործողությունների արդյունքում և ռուսների հրամանով քայքայեցին Հայաստանի բանակն ու հուսահատության դուռը հասցրին, որպեսզի թուրքական բանակը հեշտությամբ գրավեր Հայաստանը, քանի որ ռուսները թուրքերին էին խոստացել Հայաստանը տալ։ Ուզում եմ ասել, որ այս ամենի լրջությունն անպայման պետք է ընդունել։ Իհարկե, ներքին իմաստով ուժ չունեն, բայց արտաքին ինտերվենցիան կբարդացնի մեր վիճակը»,- մտահոգություն հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավարը ուղղակի կապ է տեսնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի՝ ՌԴ-ին ուղղված հավատարմության խոստումների, վերջին հայտարարությունների, ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունների մեջ։

«Հայաստանի սեփակաանատեր դարձած խուժան զանգվածն առաջին հերթին փախչում է Ռուսաստան։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ սա ռուսական օլիգարխիկ զանգվածի թերմացքն է Հայաստանում։ Իրենք փախչում են իրենց մայր հայրենիք, մայր Ռուսիան։ Այս մոբիլիզացիան ՀՀ օրինական իշխանությանը պարտադրում է կտրուկ քայլերի դիմել ու կատարել հեղափոխության հիմնական բանաձևը՝ քայլ արա մերժիր Սերժին։ Այստեղ վախենալու բան չկա, բայց գործողությունները պարտադիր են։ Եթե ձգձգվի, զգուշացնում եմ, կառաջանա 1973 թվականի աշնան վիճակը Չիլիում։ Օրենքի ողջ ուժող ամեն ինչ կարելի է անել։ Ժողովրդի հանդեպ իսկական ռեֆորմները պետք է սկսվեն։ Օրինակ՝ առաջին քայլը․ Ազգային ժողովը կարող է վաղը նիստ գումարել և Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին սեփականազրկել։ Սա լավ առթի է այս հարցը լուծելու ու դրանց շնչահեղձ անելու համար։ Թե չէ նրանց այդ փողերը հայ ժողովրդի դեմ են ուղղելու, պետություն են քայքայելու։ Խստագույն պետք է կիրառվի լեզվի մասին օրենքը, տեղեկատվական անվտանգության մասին օրենքը  Ազգային անվտանգության հայեցակարգից բխող բոլոր հետևությունները։ Սա պետության շահերից է բխում»,- մանրամասնեց Շիրինյանը։

Քաղաքագետը համոզված է, որ ՀՀ դատախազությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռք առնի՝ գտնելով ձևեր Քոչարյանի դատական գործընթացն արագացնելու համար։ Շիրինյանը կարծում է, որ պետք է հեղափության աջակից ուժերի մոբիլիզացիա անցկացնել։ «Նրանք պետք է տեսնեն այնպիսի երթեր, ինչպիսին 2018 թվակնին էր, երբ իրենք մտել էին իրենց «պադվալները» և այնտեղից ծիկրակում էին։ Իհարկե, հասկանալի պատճառներով հիմա այդպիսի երթեր չեն կարող լինել»,- շեշտեց մեր զրուցակիցը, ապա ավելացրեց՝ իր կարծիքով նախկին նախագահների թիկնազորերը պետք է զինաթափվեն։

«Ինչի՞ համար են իրենք զինված, ու՞մ դեմ են զինված։ Երբ իրենց կյանքին Հայաստանում ոչ մեկը չի սպառնում։ Բոլոր քաղաքացիներս պետք է լինենք նույն մահվան սպառնալիքի տակ, այլապես, եթե դրանք մնան զինած կարող են անհատական սպանություններ, տեռոր և այլ բաներ տեղի ունենալ։ Դրանք պետք է լինեն հսկողության տակ։ Նկատի ունեցեք, կարող են ահաբեկչական ակտեր տեղի ունենալ։ Ռևանշիզմն այդպիսի գործողությունների տրամաբանություն ունի»,- մտահոգություն հայտնեց քաղաքագետը։

Ամփոփելով, Լևոն Շիրինյանը նշեց՝ ինչքան էլ այս քաղաքական ուժերն ու գործիչները հասարակության շրջանում ունենան բացասական ընկալումներ, միևնույն է՝ դրանց մոբիլիզացիան վտանգներ պարունակում է իր մեջ, քանի որ, քաղաքագետի խոսքով, քրեական տարրեր է իր մեջ պարունակում․«Այդ սպանությունները, որոնք տասնամյակներով կատարվել ու չեն բացահայտվել, ե՞ս եմ արել։ Այսօր հրապարակեք՝ ո՞վ է սպանել Կուտոյանին։ Հո ես չե՞մ սպանել։ Իրենք չե՞ն։ Իրենց միջավայրն է։ Ես լինեմ վարչապետի փոխարեն գիշերը հրաման կտամ ձերբակալել բոլորի թիկնազորներին։ Մնացածն էլ տեղում կսսկվեն և վերջ։ Մեռանք ասելով, որ վտանգավոր է Քոչարյանին դուրսը թողնելը։ Լողացավ ու սկսեց։ Բա հիվանդ էր, մեռնում էր, կորոնավիրուս էր։ Ինչո՞ւ պետք է բանտում նստած մարդը կորոնավիրուսի վտանգի մեջ լինի, բայց պետությանը վնաս հասցրած մարդը, Մարտի 1 արածը դրսում լինի»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում