Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանը ճշգրիտ հարվածներով կարող է աղետի եզրին կանգնեցնել Ադրբեջանի տնտեսությունը, երկիրը թողնել առանց էլեկտրականության

«Չեմ կարծում, որ Ադրբեջանը այսօր կարող է անսպասելիորեն հարձակում կազմակերպել, քանի որ դա ժամանակ է պահանջում, իսկ զորքերի տեղաշարժը Հայաստանի այսօրվա զինված ուժերը պետք է, որ նախապես նկատեն և նախապատրաստվեն հարձակմանը: Այդ իսկ պատճառով դժվար թե ինչ-որ բան տեսնենք: Ադրբեջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը նույնպես շատ բարդ է, ուստի չեմ կարծում, թե իրենց ձեռնտու է այսօր իրավիճակը լրջորեն սրելը: Եվ տնտեսական վիճակն էլ բարենպաստ չէ դրա համար»:

Պաշտոնական Բաքուն շարունակում է հոխորտալ և սպառնալ Հայաստանին: Նախորդ շաբաթ գրել էինք այն մասին, որ Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարը վերջին շրջանում հանդես են եկել Արցախի հարցին վերաբերող մի քանի ագրեսիվ հայտարարություններով, պատերազմական հռետորաբանությամբ, ինչին հունիսի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ անցկացրած տեսակոնֆերանսից հետո անդրադարձել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ իրենց հայտարարության մեջ մտահոգություն հայտնելով, որ սադրիչ հայտարարությունները և գրգռող հռետորաբանությունը կարող են խաթարել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Եվ հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստացի պատասխանում է Մինսկի խմբին՝ քննադատելով եռանախագահներին և պահանջելով նրանցից «ավելի լուրջ, հստակ ու նպատակային հայտարարություններ»:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ շաբաթվա սկզբին Ալիևը այցելել է Բաքու քաղաքի Խաթայի վարչական շրջան, որտեղ պիտի մասնակցեր կորոնավիրուսով վարակված հիվանդների համար նախատեսված հոսպիտալի բացման արարողությանը, և այդ ընթացքում հարցազրույց է տվել տեղական երեք հեռուստաալիքների: Հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահը քննադատել է Մինսկի խմբին՝ ասելով, թե համանախագահները հստակ հայտարարություններ չեն անում, բանակցություններն էլ անարդյունք են: Ալիևը դժգոհել է, թե ինչո՞ւ Մինսկի խումբը չի արձագանքում, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստան է:

Ավելին, Բաքվի բռնապետը նույնիսկ կասկածի տակ է դրել Մինսկի խմբի այն շեշտադրումը և համընդհանուր այն դիրքորոշումը, համոզմունքը, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Ալիևն ասել է, թե համանախագահները աբստրակտ հայտարարություններ են անում՝ փորձելով սիրաշահել և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմերին, բայց Ադրբեջանը հստակություն է պահանջում:

«Նրանց [համանախագահների] հիմնական թեզն է՝ խնդիրը ռազմական լուծում չունի: Իսկ ո՞վ ասաց», – հայտարարել է Ադրբեջանական Հանրապետության նախագահը:

Ալիևին Երևանից պատասխանել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը՝ ընդգծելով, որ «եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը»:

Իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր հերթին հավելել է. «Մի քանի շաբաթ առաջ Հայաստանում կորոնավիրուսի տարածման առնչությամբ չարախնդող նախագահ Ալիևն այսօր մեկուսացման մեջ գտնվող իր հասարակությանը դիմելու այլ խոսքեր չունի, քան «օգտակար թշնամու» կերպարի առաջբերումը: Հակահայկականությունը Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է, և դրա ետևում թաքնվելը լավագույնս բնութագրում է Ադրբեջանում զարգացող ներքին ճգնաժամը և հուսահատ տրամադրությունները»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանյան «Նոր պաշտպանական պատվեր. ռազմավարություններ» ամսագրի գլխավոր խմբագիր, Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերի վերլուծական կենտրոնի թղթակից, ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանը։

– Պարոն Ներսիսյան, Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում Ալիևի այս վերջին հայտարարությունը: Այսինքն՝ նա դեմա՞րշ է անում Մինսկի խմբին: Սա կարո՞ղ ենք պատերազմի սպառնալիք համարել:

– Նախ և առաջ պետք է չմոռանանք, որ ադրբեջանական կողմը նախկինում էլ պարբերաբար հնչեցրել է նմանատիպ հայտարարություններ և ուղղակիորեն սպառնացել է պատերազմով, ընդ որում՝ այնպիսի պատերազմով, որը չի սահմանափակվում է միայն Լեռնային Ղարաբաղով: Խոսքն ընդհանրապես Հայաստանի դեմ պատերազմի մասին է: Ուստի օրիգինալ ոչինչ չկա վերջին հայտարարության մեջ: Այն ժամանակվա հայտարարությունները նույնպես կարելի էր անվանել դեմարշ, բայց Ադրբեջանը այդպես էլ դուրս չեկավ Մինսկի խմբից, և կարծում եմ՝ հիմա էլ դուրս չի գա, քանի որ փաստացի դա շատ բան չի փոխի: Իսկ բանակցային դիրքերի առումով՝ այն երկիրը, որն այդպիսի ապակառուցողական քայլ կանի, մեծ վնաս կհասցնի իր հեղինակությանը և գործնականում որևէ օգուտ չի ստանա դրանից, քանի որ մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին ոչ մի կերպ չի բացառում կամ սահմանափակում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:

– Պարտադիր չէ, որ դուրս գան Մինսկի խմբից: Բայց նա ուղղակիորեն քննադատում է համանախագահներին: Եվ եկեք հիշենք, որ համանախագահները իրենց վերջին հայտարարության մեջ խոսում էին սադրիչ հայտարարությունների անընդունելիության մասին: Կարծում եք, որ նրանք նկատի ունեին հենց Ադրբեջանի՞ հայտարարությունները:

– Սովորաբար Մինսկի խումբը ուղղակիորեն չի մատնանշում և շատ հազվադեպ կարող է հասցեական նշել կողմերից որևէ մեկին: Նման կեցվածքը բխում է Մինսկի խմբի գործառույթներից: Մինսկի խումբը այնպիսի մարմին չէ, որն օժտված է ինչ-որ մեկին պատժելու կամ որոշումներ ընդունելու լիազորություններով: Մինսկի խումբը պարզապես միջնորդական մարմին է և չունի լայն լիազորություններ, որ լրջորեն ճնշում գործադրի կողմերի վրա: Ուստի տարօրինակ կլինի Մինսկի խմբից ակնկալել կոնկրետ դատապարտող հայտարարություններ այս կամ այն կողմի հասցեին: Նրանք միայն ընդհանրական ձևակերպումներ են հնչեցնում: Կարծում եմ՝ Ալիևը գիտի դա և շատ լավ հասկանում է:

– Գիտեք, հարցը միայն վերջին հայտարարությունը չէ: Մինչ այդ էլ Հասանովն էր հայտարարել, թե «ադրբեջանական բանակը պատրաստ է լուծել օկուպացված տարածքների հարցը», և իրենք հիմա սպասում են բարենպաստ միջազգային իրադրության: Սրանք պարզապես սպառնալիքնե՞ր են, խոսքեր «ներքին սպառման համա՞ր», թե՞ իրոք կա վտանգ, որ ադրբեջանական կողմը կգնա լայնածավալ ռազմական գործողությունների:

– Վտանգը միշտ էլ կա, և եթե նախկինում շատերը դրան չէին հավատում, ապա 2016 թվականից հետո, կարծում եմ, այդպիսի մարդիկ այլևս չեն մնացել: Հայտարարությունն, իհարկե, միշտ էլ պարզապես հայտարարություն է, բայց հստակ կապ հայտարարության և ռազմական գործողությունների միջև ամենայն հավանականությամբ չի լինի: Ոչ ոք հարձակվելուց առաջ չի նախազգուշացնում, որ պատրաստվում է հարձակվել: Բայց ընդհանուր առմամբ այդ սցենարն, իհարկե, չի կարելի ամբողջությամբ բացառել՝ չնայած որ այն այդքան էլ հավանական չէ:

– Ինչո՞ւ ենք առանձնահատուկ ուշադրություն դարձրել Ալիևի քննադատությանը Մինսկի խմբի հասցեին: Հիշում եմ, որ 2016 թ. ապրիլյան պատերազմից առաջ էլ Ալիևը նման հայտարարություններ էր անում, դժգոհում էր Մինսկից՝ թե բանակցությունները արդյունք չեն տալիս, Մինսկի խումբը ձևական կառույց է, և այլն: Եվ ես զրուցակիցներիս ասում էի, որ եթե բացահայտորեն դեմարշ է անում Մինսկի խմբին, ապա ըստ էության հրաժարվում է խաղաղ կարգավորման գործընթացից ու կարող է ռազմական ճանապարհով գնալ: Զրուցակիցներն էլ ասում էին, թե պետք չէ ուշադրություն դարձնել Ալիևի հայտարարություններին:

– Այնուամենայնիվ, ես հակված եմ այն տեսակետին, որ նմանատիպ հայտարարությունների և պատերազմի վերսկսման միջև ուղիղ կապ չկա: Ադրբեջանը դրանից առաջ էլ է ակտիվորեն քննադատել Մինսկի խմբին: Անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում շփման գծում և զինված ուժերում: Եթե նայենք դրան, ապա առայժմ չկան նշաններ, որ Ադրբեջանում ինչ-որ մեծ բանի են պատրաստվում:

– Իմիջիայլոց, Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև ասել էր, հայկական կողմը տեսադիտարկման սարքեր է դրել սահմանին, և իրենք այլևս չեն կարողանում թիրախավորել հայ զինվորներին, սրել իրավիճակը շփման գծում: Այսինքն՝ դա իսկապես զսպո՞ւմ է պատերազմի վտանգը: Դա ինչ-որ դեր խաղո՞ւմ է:

– Դա դեր է խաղում դիվերսիոն հարձակումների սահմանափակման հարցում: Դիվերսիոն գործողություններ մենք 2016 թվականից հետո գրեթե չենք տեսել: Դա կապված է և՛ տեսադիտարկման սարքերի, և՛ այն հանգամանքի հետ, որ ադրբեջանական զինուժի հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանումները գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են Քառօրյա պատերազմի ընթացքում:

Բայց ինչ վերաբերում է ռազմական սրացումների հնարավորությանը՝ պարտադիր չէ, որ դա անեն դիվերսիոն խմբերով: Եթե հիշենք իրավիճակը 2014-ից 2016 թվականն ընկած ժամանակահատվածում, ապա այն ժամանակ մենք տեսնում էինք, որ աստիճանաբար ու շատ ակտիվորեն մեծանում են կիրառվող զինատեսակների տրամաչափերը: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ օգտագործել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ 107 մմ տրամաչափով, 82 և նույնիսկ 120-միլիմետրանոց ականանետներ: Այսինքն՝ լարվածությունը կարող է այդ սցենարով բարձրանալ, բայց, բարեբախտաբար, այժմ նման զարգացումներ չկան:

– Ադրբեջանական կողմի ագրեսիվ հայտարարություններից հետո Հայաստանում կրկին ակտիվացան խոսակցությունները ադրբեջանական բնակավայրերին ասիմետրիկ հարված հասցնելու հարցի շուրջ: Որքանո՞վ եք դա իրական համարում:

– Այն սպառազինությունը, որ այսօր ունի Հայաստանը, գործնականում թույլ է տալիս ճշգրիտ հարվածներ հասցնել ցանկացած թիրախի Ադրբեջանի տարածքում:

– Իսկ ասիմետրիկ հարված հասցնելու մասին հայտարարությունները զուտ հակառակորդին զսպելու, զգաստացնելու համա՞ր են, թե՞ հայկական զինուժն իրոք կարող է նման հարվածներ հասցնել:

– Նայած, թե ի՞նչ նկատի ունեն՝ «ասիմետրիկ» ասելով: Կարելի է, օրինակ, էներգետիկ ինչ-որ կենտրոնների հարված հասցնել: Բավական սահմանափակ թվով հարվածներով կարելի է երկիրը թողնել առանց էլեկտրականության, ամբողջությամբ կանգնեցնել ածխաջրածնային ռեսուրսների արտահանումը և նմանատիպ այլ՝ մոտավորապես ռազմական խնդիրներ լուծել: Պարտադիր չէ, որ դրանք ուղղակիորեն ազդեն զինված ուժերի վրա, բայց ընդհանուր առմամբ կարող են աղետի եզրին կանգնեցնել Ադրբեջանի տնտեսությունը:

– Այսպիսով, եկեք ամփոփենք զրույցը վերջին հարցով: Հաշվի առնելով այսօրվա միջազգային, համաշխարհային բարդ իրավիճակը, համավարակի հետ կապված լարված իրավիճակը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, ընդհանուր այս ճգնաժամը, ամառային սեզոնի հանգամանքը՝ որքանո՞վ է մեծ վտանգը, որ մոտ ժամանակներում ղարաբաղյան հակամարտությունը կարող է լրջորեն սրվել:

– Ակնհայտ նախադրյալներ, որ կարող է ինչ-որ բան լինել, այսօր չկան, բայց իրավիճակը բավական արագ կարող է փոխվել: Սակայն ես չեմ կարծում, որ Ադրբեջանը այսօր կարող է անսպասելիորեն հարձակում կազմակերպել, քանի որ դա ժամանակ է պահանջում, իսկ զորքերի տեղաշարժը Հայաստանի այսօրվա զինված ուժերը պետք է, որ նախապես նկատեն և նախապատրաստվեն հարձակմանը: Ըստ էության, 2016 թ. ապրիլին էլ էին նկատել առջևի հարձակվող ստորաբաժանումներին, բայց խնդիրն, ըստ ամենայնի, կապված էր որոշումների կայացման արագության հետ: Բայց այս անգամ պիտի որ նման խնդիրներ չծագեն: Այդ իսկ պատճառով դժվար թե ինչ-որ բան տեսնենք: Ադրբեջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը նույնպես շատ բարդ է, ուստի չեմ կարծում, թե իրենց ձեռնտու է այսօր իրավիճակը լրջորեն սրելը: Եվ տնտեսական վիճակն էլ բարենպաստ չէ դրա համար: Նավթի գինը, իհարկե, մի քիչ բարձրացել են, բայց, միևնույն է, այն այսօր այնպիսի նշագծի վրա է, որը բավարար չէ Ադրբեջանի տնտեսության համար:

– Բայց մյուս կողմից դա էլ է ռիսկ, այդպես չէ՞:

– Այո՛, բայց միայն ինչ-որ քաղաքական ոչ մեծ բաների համար: Ապրիլյան պատերազմի մասշտաբից ոչ մեծ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում