Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

Շատ մտածելու բան չունենք, Սուրբ Սոֆիայի տաճարը վաղուց արդեն եկեղեցի չէր. Էստուկյան

Թուրքիայի Պետական ​​խորհուրդը՝ վարչական գործերով բարձրագույն դատարանը չեղարկել է 1934 թվականի կառավարության որոշումը, որը Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարին տվել էր թանգարանի կարգավիճակի:Դատարանի այս որոշումը հնարավորություն է տալիս վերափոխել թանգարանային այս հուշարձանը մզկիթի:Սուրբ Սոֆիայի տաճարի ապագայի շուրջ քննարկումը սկսվել է հերթական անգամ այն բանից հետո, երբ մայիսի 29-ին՝ Կոնստանդնուպոլսի անկման հերթական տարելիցին, այդ տաճարում կայացել է Ղուրանի ընթերցանություն: Մեկ շաբաթ անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է ուսումնասիրել Սոֆիան մզկիթի վերածելու հնարավորությունը: Իսկ ավելի ուշ արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը կողմ է արտահայտվել տաճարը մզկիթի վերածելու գաղափարին, ինչպես նաև դրան կողմ է արտահայտվել Թուրքիայի ԱԳ նախարար Մևվլյութ Չավուշօղլուն:

https://lilithaghajanyan.files.wordpress.com/2013/06/hagia_sophia.jpeg

Սոֆիայի տաճարը մզկիթ վերածելուն դեմ են արտահայտվել Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները և բարձրաստիճան դիվանագետները, այդ թվում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն ասաց՝ այս որոշումը տեղի քրիստոնյաների մոտ մեծ իրարանցում չի առաջացրել,քանի որ նման քայլն անպասելի չէր.«Իրականության մեջ շատ մտածելու բան չունենք, որովհետև արդեն երկար ժամանակ է այն մզկիթի է վերածված: 1934 թվականին է, որ այն թանգարանի վերածեցին, այդ ժամանակվա կառավարությունը նման որոշում կայացրեց:Իսկ այժմյան կառավարությունը փոքր ինչ կրոնամոլ կառավարություն  է, հետևաբար իրենց համար շատ լավ առիթ էր այս տաճարը պաշտամունքի տեղ դարձնելը և հետևաբար նման որոշում կայացրեցին: Ուզում եմ ասել, որ տեղի քրիստոնյաների համար այս որոշումը շատ մեծ նշանակություն չունի, որովհետև այն արդեն եկեղեցի չէր»:

 

Բագրատ Էստուկյանի խոսքերով՝ անշուշտ քրիստոնյաների համար սա տհաճ որոշում էր, բայցև սարսափելի չէ. «Մեծ արձագանք սպասել պետք չէ: Կառավարությունը պարզապես ուզում է փոքր ինչ գրգռել,այսինքն սիրաշահել ժողովրդին, և սա այդ ջանքերից մեկն էր: Հավատացյալներին սիրաշահելու ռազմավարություն է, ուրիշ ոչինչ»,-եզարփակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում