Ղազախստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետազոտողների խումբը եզրակացրել է, որ մարդկությունը ձիավարությունը յուրացրել է շատ ավելի շուտ, քան ենթադրվում է։
Այդ մասին են վկայում մոտ 3,5 հազար տարեկան ձիերի մնացորդները, որոնք հայտնաբերվել են Ղազախստանի Կոստանայի շրջանի Լիսակովսկ քաղաքում: Կենդանիների կողքին հայտնաբերվել են արտեֆակտներ, որոնք, ամենայն հավանականությամբ, իրենցից սանձերի դետալներ են ներկայացնում, իսկ ձիերը, դատելով դրանց տարիքից, չեն բուծվել «մսամթերքի համար»:
Ուսումնասիրությունը հրապարակվել է Journal of Archaeological Science: Reports- ում: