ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն խորն ափսոսանք է հայտնել Թուրքիայի իշխանությունների գործողությունների կապակցությամբ, որոնք որոշել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել՝ առանց կազմակերպության հետ նախնական քննարկման, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը խորապես ցավում է Թուրքիայի իշխանությունների որոշման համար, որն ընդունվել է առանց Սուրբ Սոֆիայի կարգավիճակը փոխելու վերաբերյալ նախնական երկխոսության», – ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդագրության մեջ:
Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին։ Ավելի վաղ Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու մասին` 1934 թվականին ընդունված որոշումը։