Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ ուսումնական պարապմունքները դպրոցներում կվերսկսվեն սեպտեմբերի 1-ից։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։
Նա նաև նշել է, որ դպրոցներում տողաններ անցկացնելու հարցը կորոշվի օգոստոսի կեսերին:
Վարչության պետը ընդգծել է, որ եթե երկրում համաճարակաբանական իրավիճակը փոխվի, նոր կանոններ և նոր պահանջներ կմտցվեն:
«Բայց գլխավորն այն է, որ սեպտեմբերի 1-ին երեխաները դպրոց կգնան», – եզրափակել է Պոպովան: