ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մշակում է աշխարհում ամենաարագ հրթիռը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թրամփի խոսքերով՝ նոր մշակումը 17 անգամ ավելի մեծ արագություն կզարգացնի, քան ներկայումս գոյություն ունեցող հրթիռները:
«Մենք ունենք հրթիռ, որը 17 անգամ ավելի արագ է, քան ցանկացած այլ արագ հրթիռ: Այն այնքան արագ է թռչում, որ այն նկատելը շատ դժվար է », – ասել է նախագահը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն այնպիսի սպառազինություն ունի, որի մասին «ոչ ոք նույնիսկ չի կարող մտածել»:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում «գերհհրթիռ» է մշակվում, սակայն մանրամասներ չէր հաղորդել։