Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ի՞նչ հարցեր են ընդգրկված հուլիսի 31-ին կայանալիք դատավորների ընդհանուր ժողովում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 31-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ժողով, որը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակն ու արտակարգ դրությունը: Նկատենք՝ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է տեղի ունենար դեռ 2020 թվականի մարտի 13-ին, սակայն կրկին, պայմանավորված կորոնավիրուսով, այն հետաձգվել էր և, փաստորեն, կանցկացվի հուլիսի 31-ին: Իսկ ի՞նչ հարցեր են ընդգրկված օրակարգում:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ժողովի օրակարգում մի քանի ընտրություններ են տեղի ունենալու: Նախ կառույցին այդպես էլ մինչև այժմ չի հաջողվել Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրել, և այդ օրը նախատեսվում է թեկնածուներ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանի, Արտակ Բարսեղյանի, Գոռ Հակոբյանի և Ստեփան Միքայելյանի միջև ընտրություն կատարել: Բացի այդ, մեր տեղեկություններով՝ հենց այդ օրը Դատավորների ընդհանուր ժողովը կհայտնի Սահմանադրական դատարանի անդամի իր թեկնածուի անունը: Եվ մենք տեղեկացանք՝ արդեն հստակ է՝ թեկնածուն Վարչական դատարանի դատավոր Լիաննա Հակոբյանն է, ում համակարգում բնութագրում են որպես բանիմաց անձնավորության, որը նաև աշխատելու փորձ ունի հենց Սահմանադրական դատարանում:

Հավելենք, սակայն, որ Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգն այս պահին դեռ հաստատված չէ, և հարցերը քննարկման փուլում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում