Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

Հրայր Թովմասյանին պետք է արգելել ՍԴ շենք մտնել. նա ոտնձգություն է կատարել ՀՀ ինքնիշխանության նկատմամբ

Իրավական տիրույթում նոր զարգացումների և ոլորտում առկա խնդիրների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը, ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը և իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց մերժել Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարար Բադասյանի միջնորդությունը, ի դեպ, սրան կողմ էին բացառապես դատավորները, ինչը ևս քննարկման առարկա էր դարձել: ՀՔԾ-ն Ալեքսանդր Ազարյանին այսօր կրկին բարեվարքության կոչ է արել:

Վերջերս բավականին շատ է շոշափվում նաև ԲԴԽ-ի հարցը այն առումով, որ ԲԴԽ-ն դարձել է կոռումպացված դատավորների կաստայի տանիք: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Նինա Կարապետյանցը նշեց. «Ե՞րբ էր դադարել, որ հիմա էլ դարձել է… Դատավոր Ազարյանի վարքագիծը ակնհայտորեն անհարգալից է, սակայն ԲԴԽ-ն արդարացնում է նրան… ԲԴԽ-ի խնդիրը նոր չէ, հին է, խորքային բարեփոխումների, այդ թվում նաև վեթինգի, լյուստրացիայի և քաղաքական գնահատական տալու անհրաժեշտություն կա, այսամենը չի արվել, ինչը բերելու է տխուր հետևանքների: Սա սպասելի իրավիճակ է»:

Հայաստանում բուռն տարածում է ստացել ՄԻԵԴ-ի որոշումը, որով մերժվել է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և հայտնի սահմանադրական փոփոխություններով հեռացվող դատավորների միջանկյալ միջոց կիրառելու պահանջը՝ այն է՝ Սահմանադրության փոփոխության կասեցումը… Այն շրջանակները, ովքեր սատարում են ՍԴ նախկին նախագահին և ՍԴ նախկին անդամներին, պնդում են, որ իշխանության կողմից մանիպուլացվում է ՄԻԵԴ-ի հայտնի փաստաթուղթը: Արմեն Խաչատրյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ՄԻԵԴ-ի այս որոշումը այլ բան չի լինելու, քան այն մեսիջը, որ ուղարկել էին՝ մենք ձեր ինքնիշխանության կամ անկախության նկատմամբ ոտնձգություն չենք կարող կատարել:

«ՍԴ անդամները խնդրել էին միջամտել և կասեցնել մեր երկրի գործող Սահմանադրության դրույթներից մեկը, ինչը ՄԻԵԴ-ը չէր անի ոչ մի գնով: Սա հիմք է, որ Հրայր Թովմասյանին ոչ թե պետք է լեգիտիմացնել որպես ՍԴ դատավոր, այլ նրան պետք է արգելել ՍԴ շենք մտնել: Սա արդեն երկրորդ դեպքն է, որ նա ոտնձգություն է կատարել ՀՀ ինքնիշխանության նկատմամբ: Առաջին անգամ նա իր ֆեյք թարգմանությամբ Բուքիքիոյին վերագրում էր գործողություն, որը նա, վստահ եմ, չէր արել. այսինքն՝ Թովմասյանը սխալ թարգմանությամբ նշել էր, որ Բուքիքիոն հանձնարարական է տվել մեր սուվերեն պետության բարձր դատարանին կամ խորհրդարանին: Հրայր Թովմասյանն արդեն երկրորդ դեպքն է, որ փորձում է միջազգային դատարանի աջակցությամբ կասեցնել ՀՀ Սահմանադրության որևէ դրույթ: Հրայր Թովմասյանի նկատմամբ պահանջերը պետք է փոխվեն, պետք է լինի հրաժարականի պահանջ, կամ նոր ձևավորվող ՍԴ-ն պետք է վարույթ սկսի նրա նկատմամբ՝ այս երկու գորողությունների հիմքով»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում