Խաչատուրյան քույրերի գործը քննելու ընթացքում նոր շրջադարձ է տեղի ունեցել՝ հայտնում է «Կոմերսանտ» -ը:
Գործով տուժած համարվող սպանված Միխայիլ Խաչատուրյանի հարազատները կասկածի տակ են առնում վերահսկիչ բաժնի պետի տեղակալի Վիկտոր Գրինի օբյեկտիվությունը:
Նրանք գործը մեկ այլ անձի՝ Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին փոխանցելու պահանջ են ուղարկել:
Մահացածի հարազատները կասկածի տակ են առել Գրինի աշխատանքը, այն բանից հետո, երբ նա գործն ուղարկել է լրացուցիչ քննության: Հետաքննությունը եզրակացրել էր, որ սպանությունը կատարվել է դավադրությամբ, իսկ Գրինն առաջարկել է, որ աղջիկների գործողությունները քննվեն անհրաժեշտ պաշտպանության տեսանկյունից: