Thursday, 18 04 2024
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է

Ստեփանակերտը ողջունում է Արցախին առնչվող դրույթները նոր հայեցակարգում և փաստում` «մենք նույնպես պետք է նման փաստաթուղթ ունենանք»

Ամիսներ շարունակ փորձագետների և տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո հրապարակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության նոր փաստաթուղթը: Անվտանգության խորհրդում այն հաստատելուց առաջ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի թիվս այլ դրույթների՝ փաստաթղթում ներառված է առանձին դրույթ, որն առնչվում է Արցախին: Արցախի անվտանգության ապահովում անունը ստացած ենթաբաժնում նշվում է՝ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքն է. «2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան, որն ուղեկցվեց Արցախի խաղաղ բնակչության հանդեպ Ադրբեջանի զինված ուժերի գործած վայրագություններով և ռազմական հանցագործություններով, վերահաստատեց Արցախի բնակչության առջև ծառացած գոյութենական սպառնալիքի առկայությունը»: Ի թիվս այլ ձևակերպումների՝ նաև նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու փորձում. «Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած փորձ»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մեկնաբանելով ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի՝ Արցախին առնչվող դրույթները, ասաց. «Ընդհանուր առմամբ սա ցույց է տալիս Մայր Հայաստանի մոտեցումը՝ հաշվի առնելով և՛ իրականությունը, և՛ մեր իղձերը, և՛ նաև այն, թե ինչ ձևով է պետք նման փաստաթղթերը ներկայացնել՝ նկատի ունեմ դիվանագիտական առանձնահատկությունները»:

Բաբայանը կարևոր է համարում այն փաստը, որ փաստաթղթում նշված են ազգերի ինքնորոշման, Արցախի ինքնորոշման իրավունքը, անվտանգությունը, կարգավիճակը. «Նաև խորհրդանշական է, որ որպես պատկեր զետեղված է և՛ Արցախի սիմվոլը, և՛ Տիգրանակերտ ամրոցը: Կարծում եմ՝ սա նույնպես խորհրդանշական է, գիտենք՝ Տիգրանակերտը որտեղ է գտնվում և ինչ նշանակություն ունի հոգեբանական և նաև պատմական տեսանկյունից Արցախի ու հայության համար: Իսկ ընդհանուր առմամբ՝ բոլոր կետերը կան, ուրիշ հարց է, որ ավելի մանրամասն ու կոնկրետ պետք է լինի Արցախի անվտանգության հայեցակարգում, այսինքն՝ համապարփակ ձևով բոլոր մոտեցումները պետք է նշվեն: Ճիշտ է գրված՝ Ադրբեջանի սպառնալիքները Արցախի նկատմամբ հայության համար, հայոց պետականության համար ամենակարևոր սպառնալիքն է»:

Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ որքան էլ պարադոքսալ հնչի, Արցախը չունի անվտանգության ռազմավարության հայեցակարգ, և այն կազմելը պետք է իրենց առաջնահերթությունների ցանկում լինի. «Հատկապես այն երկիրը, որը գտնվում է այնպիսի իրավիճակում, ինչպիսին որ մենք ենք՝ չկարգավորված հարաբերություններ Ադրբեջանի հետ, պետք է ունենա նման հայեցակարգ: Արմատներով ղարաբաղցիներ ավելի շատ ապրում են Արցախից դուրս և ոչ՝ ներսում: Բնական է, այս ամնեը պարտադրում է, որ մենք ունենանք շատ ճկուն անվտանգություն և ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ: Պետք է աշխատենք ունենալ այս կարևոր փաստաթուղթը, որը պետք է պարբերաբար ենթարկվի փոփոխությունների ու լրացվի»:

Մեր զրուցակցի խոսքով՝ լավ կլիներ, եթե փաստաթղթում նաև նշվեր Արցախի տեղն ու դերը հայության կյանքում, ինչ հետևանք ունեցան Արցախն ու արցախյան պետականության ձևավորումն ու հաղթանակը: «Չէ՞ որ մենք ձերբազատվեցինք այդ զոհի բարդույթից, որը շատ կարևոր է: Սա նշանակում է, որ ցանկացած պարտություն կամ թուլացում անդրադարձ է ունենալու ամբողջ հայոց պետականության վրա: Բայց, կրկնում եմ, սա և մի շարք այլ դրույթներ կարելի է նշելԱրցախի անվտանգության հայեցակարգի մասին փաստաթղթում: Գուցե մտածենք և գրենք, թե ինչ տեղ ու դեր ունի Արցախը, չնայած այս փաստաթղթի մեջ նշված տարբեր գաղափարներ այդ միտքն ընդհանուր առմամբ արտացոլում են: Իսկ Արցախն, իհարկե, իր անվտանգության հայեցակարգը մշակելու ժամանակ պետք է տարբեր թեմաներ ու տարբեր շերտեր արտացոլի»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում