Friday, 29 03 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Սերբիան մեղմել է կարանտինային սահմանափակումները բողոքի ցույցերից հետո

Սերբիայի իշխանությունները հրաժարվել են կորոնավիրուսով պայմանավորված պարետային ժամ մտցնելու գաղափարից այն բանից հետո, երբ Բելգրադում և երկրի մի շարք այլ քաղաքներում սահմանափակումների դեմ ուղղված բողոքի ակցիաները վերաճել են հակակառավարական ցույցերի, հայտնում է BBC-ն:

Վարչապետ Անա Բրնաբիկը հայտարարել է, որ նախատեսվող պարետային ժամի փոխարեն իշխանությունները կարգելեն տասից ավելի անձանց զանգվածային հավաքները:

Պաշտոնական տվյալներով, Սերբիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 17.342 դեպք: Հունիսի վերջին դեպքերի թիվը կտրուկ աճել է: Հուլիսի 7-ին նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է խիստ կարանտինի և պարետային ժամի վերադարձի մասին՝ ձեռնարկությունների փակմամբ և հինգից ավելի անձանց հավաքների արգելմամբ: Վուչիչը շեշտել է, որ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում իրավիճակը կրիտիկական է, և որ քաղաքի հիվանդանոցները գերծանրաբեռնված են:

Ի պատասխան, հուլիսի 7-ին հազարավոր ցուցարարներ են հավաքվել Բելգրադի կենտրոնում՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով կրկին խիստ կարանտին սահմանելու իշխանությունների որոշմանը և պահանջել են Վուչիչի և կառավարության հրաժարականը:

Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը ցուցարարները ներխուժել են խորհրդարան: Ոստիկանները արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել է 43 ոստիկան և 17 ցուցարար, ևս 23 մարդ ձերբակալվել է: Հաջորդ օրը բողոքի ցույցերը շարունակվել են:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մեղադրել է օտարերկրյա հատուկ ծառայություններին անկարգություններին մասնակցության մեջ և չեղյալ է հայտարարել Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում