ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը համերաշխություն է ցուցաբերել ռասիզմի դեմ ցուցարարների նկատմամբ և ծնկի եկել: Այս մասին հաղորդել է Fox News-ը:
Հաղորդվում է, որ քաղաքական գործիչը դա արել է Փենսիլվանիա նահանգի Սկրանտոն քաղաքում:
Կադրերում երեւում է, թե ինչպես է Բայդենը կոստյումով և սև դիմակով ծնկի իջնում՝ շրջապատված մի քանի հոգու հետ, որոնք նույնպես հետեւել են նրա օրինակին:
Արևմտյան երկրներում տեղի են ունենում զանգվածային հակառասիստական բողոքի ցույցեր՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո, որը մայիսի 25-ին ոստիկանության կողմից ձերբակալվել էր Մինեյնապոլիսում: Ձերբակալման ընթացքում ոստիկանը ծնկով սեղմել էր տղամարդու պարանոցը: Ֆլոյդը գոռում էր, որ ինքը խեղդում է, բայց իրավապահները դրան ուշադրություն չեն դարձրել: Արդյունքում տղամարդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում: