Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Քոչարյանն այդ խրախճանքներից զրկվելու է ու ժողովրդի պահանջով վերադառնալու է խուց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը:

– Պարոն Մալխասյան, ազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը տեսակապի միջոցով իր աջակիցների հետ հանդիպում է ունեցել, նաև խոստացել է առաջիկայում խոսել իր պլանների մասին: Դուք ի՞նչ դիտարկումներ ունեք, ի՞նչ պրոցեսներ են հնարավոր:

– Նրանք բոլորը նախկին հակահայ, բանդիտական ռեժիմի մնացորդներն են: Չնայած հեղափոխությունից անցել է երկու տարուց ավելի ժամանակ, բանդիտական ռեժիմի թափթփուկները փորձ են անում նորից դիմադրել ու բերել հին ռեժիմը, որովհետև հին ռեժիմի պայմաններում նրանք կարծես հատուկ ծրագիր ունեին՝ հասարակությանը պահել աղքատ, վախեցած ու փչացած: Նրանք լուծեցին նաև սրբապիղծների, պնակալեզների, Քոչարյանի բառապաշարով ասած՝ պրեզիդենտի տակ հնազանդ պառկող կուսակցությունների խնդիրը, բայց մեր երկիրը այդպես էլ չկայացավ ու ավելի հետ գնաց: Դրա հետևանքով եղավ հեղափոխություն, հեղափոխությունը սրանց մերժեց: Ու հիմա նրանք դուրս են եկել ժողովրդի կամքի դեմ, ուզում են զոռով իշխանությունը հետ բերել, ինչն անհնար է: Մի չինական իմաստություն կա՝ դու այն ես, ինչ թողել ես քո հետևում: Եթե քո հետևում թողել ես կեղծիք, անեծք ու ոճիր՝ դու հենց դա ես, ժողովուրդը քեզ այլևս չի ընդունելու: Բայց իրենք ձեռքը գցել են փրփուրներից, քանի որ տիրապետում են անթիվ քարոզչական միջոցների, այդ հնարավորությունները վատնում են այս իշխանություններին վարկաբեկելու, կեղծ օրակարգ ձևավորելու համար: Արհեստական հանրային կարծիք ու օրակարգ են ուզում ձևավորել, որը հաշիշի նման դոզավորված՝ դանդաղ փորձեր են անում կոտրելու հանրության դիմադրողականությունն ու հանրության պատրաստակամությունը: Փաստորեն իրենք իրենց գործողություններով՝ գիտակցաբար թե անգիտակցաբար, օգնում են արտաքին թշնամիներին:

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. մեր երկրում կա ներքին թշնամի և արտաքին թշնամի, դրանք իրար աջակցում են: Մեր արտաքին թշնամու նպատակը ո՞րն է՝ որ մեր երկրի ու մարդկանց դիմադրողականությունը վերանա, շատերը ելույթներ են ունենում հեռուստաեթերով ու խոսում, երեկ մի սերիալի դերասան ասում էր՝ սևերի ու սպիտակների բաժանեցին, հարկավոր է միավորվել: Այո, միավորվելը շատ լավ բան է, Չարենցն էլ էր ասում՝ մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է, բայց միանալ ո՞ւմ հետ՝ հանցագործի, չարագործի ու կեղեքիչի հե՞տ, ժողովրդի արյան ու դիակների վրայով իշխանության եկածների, առանձնապես ծանր հանցագործության մեջ թաղվածների՞ հետ, ժողովուրդն էլ դրա համար ծա՞փ կտա. ոչ: Մեղավորները պետք է խստագույնս պատժվեն. քանի որ շատ լավ գիտեն, թե ինչ հանցանքներ են իրենք գործել, օղակն էլ սեղմվում է, օգտագործում են իրենց քարոզչության միջոցները պաշտպանվելու համար, բայց դա չի ստացվի, որովհետև իրենք ձախողված են, ժողովուրդն իրենց ճանաչում է, իրենց չի ընդունելու, իրենց բոլոր ծրագրերը ձախողված են: Հույսը դրել են, որ Ռուսաստանից ինչ-որ աջակցություն կգա, բայց ռուսներն էլ այդքան հիմար չեն, հարցումներ են անում ու գիտեն, որ եթե նրանց ձեռքից փողը վերցնես՝ հայտնվելու են աղբանոցում: Հիմա էլ են աղբանոցում, բայց փողը վերցնես՝ չեն էլ կարող վայրահաչել: Նրանք ձախողված են, Քոչարյանը պետք է կանգնի դատաստանի առաջ: Նա չի կարող գալ քաղաքական ասպարեզ, որովհետև ինքն արդեն վերջացած, վառված ֆիգուր է, մարած քարտ: Եթե օրենքը չպատժի՝ խիղճը նրան կպատժի, եթե, իհարկե, խղճի մնացորդ իր մեջ կա:

Հիմա որ ջրավազանում լողանում է, ժողովուրդը մի խոսք ունի՝ կսկծու, փառք Աստծու, ինքը գիտի, որ ուշ թե շուտ պետք է գնա իր խուցը, որտեղ ինձ էր երկու տարի նստեցրել: Մեզ տարավ այդ խուցը, դատեց, Եվրադատարանը արդարացրեց, սակայն հիմա ինքը պետք է գնա ժողովրդի պահանջով այդ նույն խուցը, որտեղ որ մեզ տարել էր: Ինքը պետք է այդ խրախճանքներից զրկվի, ահռելի հարստություններ ունի ու ձևացնում է, թե պարտքով փող է վերցրել, որ ազատության մեջ լինի:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ Քոչարյանն ու Ծառուկյանն առաջիկայում միասին գործեն:

– Իրենց նպատակը մեկն է՝ որ նորից ժողովրդին հիմարացնեն ու գան իշխանության, բայց ժողովուրդն արդեն խելքի է եկել: Մանավանդ, երբ ընտրակեղծարարության փաստերը հանվում են ջրի երես՝ ժողովուրդը հասկանում է, որ իրենց ոչ թե ստրուկի տեղ են դրել, այլ ապրանքի: Այսինքն՝ տասը հազար տալիս էին ու նստում վրաները: Քրեաօլիգարխիան չի ուզում, որ ժողովուրդը հարստանա, նրանց կարծիքով՝ ժողովուրդը պետք է ապրի աղքատության մեջ, որովհետև աղքատ ժողովուրդն արժեհամակարգ չունի և հեշտ է ղեկավարվում, զոմբիանում է, դառնում լյումպեն: Բայց մեր ժողովուրդն այդ վիճակն արդեն հաղթահարել է, նա հասկացել է, որ սրանք ստրկատերեր էլ չեն, ուղղակի կողոպտիչներ են: Նրանք հետ չեն գալու իշխանության, չեն կարող տեռորով կամ բիրտ ուժով իշխանություն զավթել: Ընտրությունների ժամանակ էլ փող չեն կարող բաժանել: Բայց իրենք էլ իրար ատում են, Քոչարյանը՝ Ծառուկյանին, Ծառուկյանը՝ Սերժին, որ իրեն այդքան նվաստացրեց: Ես գյուղերում մարդկանց հետ շփվում եմ ու գիտեմ, որ նրանց այդ փողի ծախսերն ու վատնումները ոչ մի արդյունքի չեն բերի: Իրենց լրատվամիջոցներով կարող են կեղծ օրակարգ ձևավորել, բայց իշխանությունը մինչև 2023 թիվը կմնա իշխանության ղեկին:

– Բայց այս իշխանություններից էլ կան դժգոհություններ:

– Ես, իհարկե, իշխանությունների դատապաշտպանը չեմ, իրենք էլ են շատ սխալներ թույլ տալիս կառավարման ասպարեզում, բայց ոչնչում չսխալվելը հատուկ է աստվածներին և ոչ՝ մարդուն: Նրանց սխալները միտված չեն անձնական շահեր դիզելուն, հաճախ սխալներ են անում անփորձությունից ելնելով: Ես բազմիցս նշել եմ՝ ասպարեզում նախկինների շատ հայտնվելը նույնիսկ օգուտ է բերել իշխանություններին: Ինչո՞վ է օգուտ բերել. շատերը, այո, հիասթափվել են իշխանություններից, բայց երբ ալտերնատիվը նախկին գողերն ու թալանչիներն են, փոխում են իրենց տրամադրությունը: Ասում են՝ լավ, Նիկոլին մերժենք՝ Քոչարյանն ու Սերժը, Ծառուկյանն ու կողոպտիչնե՞րը գան: Այդ դեպքում թող Նիկոլը մնա: Իրենք գիտակցաբար թե անգիտակցաբար ինչքան շատ ասպարեզում երևան, այնքան Նիկոլի համար՝ լավ: Աշոտյանը, Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանն ինչքան շատ վայրահաչեն, Նիկոլի ռեյտինգն այնքան կբարձրանա: Ժողովուրդը նրանց մերժել ու գցել է աղբանոց, նրանք աղբանոցի մեջ են, գարշանքի հոտ է գալիս վրաներից: Իսկ գարշանքից մարդիկ աշխատում են հեռու մնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում