ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է հրամանագիր, որով պատժամիջոցներ են կիրառվում աշխարհի խոշորագույն քրեական խմբավորումների դեմ, այդ թվում՝ ԱՊՀ-ից: Այս հրամանագիրը հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքում: Համաձայն այդ փաստաթղթի՝ նրանց հաշվեհամարները սառեցվում են, իսկ խմբավորումների անդամների հետ ցանկացած գործնական շփումներն արգելվում են:
Փաստաթղթի վերջում նշված են այն 4 հիմնական խմբավորումները, որոնց վրա կտարածվեն պատժամիջոցները: Հիմնականը ԽՍՀՄ նախկին հանրապետությունների տարածքում գործող «ախպերությունն է» կամ The Brothers’ Circle-ը, նեապոլիտանական «Կամորան», ճապոնական «Յակուձան» և մեքսիկական «Զեթաս» խումբը: «Ախպերության» մեջ որպես մասնակից նշում են քրեական տարրեր ոչ միայն նախկին ԽՍՀՄ տարածքից, այլև Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և Լատինական Ամերիկայից:
ԱՄՆ նախագահի հրամանագրի մեջ նշվում է, թե այս խնդիրն այնպիսի մասշտաբների է հասել, որ սպառնում է միջազգային տնտեսական անվտանգությանը: