Tuesday, 19 01 2021
Tuesday, 19 01 2021
«Կոտրվելու իրավունք չունենք». ԿԳՄՍ նախարարը հանդիպել է երաժշտահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ
Ուղիղ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը
13:11
Թրամփը հունվարի 26-ից վերացրել է Եվրոպայի երկրների մեծ մասից և Բրազիլիայից ԱՄՆ մուտքի սահմանափակումները
Փաշինյանը ԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
Ուրախությամբ չէ, որ ասում եմ ՀՀ իշխանությունները պետք է փոխվեն․ Սեյրան Օհանյան
Փաշինյանը հաստատել է ընկերությունների շահառուների ինստիտուտի ներդրման ճանապարհային քարտեզը
Թուրք-ադրբեջանական զորավարժությունների նպատակը Հայաստանի դեմ հարձակողական գործողությունների նախապատրաստվելն է
Դավիթ Բաբայանը նամակներ է հղել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցով
Մտավախությունը, որ մարդկանց կարող են լսել, շատ վատ ազդակ է բիզնես միջավայրի համար. Արկադի Խաչատրյան
12:53
ՕԽ-ում երկրպագուների մասնակցության հարցը վերջնականապես կոշորվի առաջիկա ամիսներին
Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում ձյուն է
Փոփոխությունները չե՞ն խոչընդոտի միջին, մանր բիզնեսի զարգացմանը. Կարեն Սիմոնյանը՝ Գեղամ Գևորգյանին
«Արարատ-Արմենիան» նոր պաշտպան ունի Ուկրաինայից
Լավ է, որ Վազգեն Մանուկյանը չի կարողանում իրեն տիրապետել
Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը
Տուգանքները չպետք է ավելի նվազ լինեն, քան տնտեսվարողների օգուտները. ՏՄՊՊՀ նախագահը՝ Աղազարյանին
12:35
Բայդենի թիմը Սալիվանին խնդրել է ժամանակավորապես դեսպան մնալ ՌԴ-ում
Որ դեպքում տնտեսվարողի տուգանքը չի կարող լինել 50 տոկոսից ավելի. Պարզաբանում է ՏՄՊՊՀ նախագահը
12:31
ԱՄՆ քաղաքացին 3 ամիս ապրել է օդանավակայանում՝ կորոնավիրուսով հիվանդանալու վախից
Ջրոցի է գնում. ինչու պատերազմից հետո դավաճանության հոդվածով քրեական գործեր չեն հարուցվում
12:23
Ավիահարված է հասցվել Իրաքի կենտրոնական շրջանին
Ուղիղ․ Կստեղծվեն ԱԹՍ կրթական աշխատանոցներ․ ԱՏՁՄ ներկայացուցիչների ասուլիսը
Բացահայտվել են աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ
Բա բացահայտեիք. Գևորգ Պապոյանը հանձնաժողովի աշխատանքը համեմատեց Կոզբադինի խոստումների հետ
12:05
Ճապոնիայում 60-ից ավելի մարդ Է զոհվել ձյունը մաքրելիս
Ու բոլորին թվում է, թե մարդիկ այդ ամենը չեն հասկանում. ինչ են մտածել ավելի քան քառորդ դար
11:55
ԱՀԿ-ն քննադատել է Չինաստանի անգործությունը՝ կորոնավիրուսի բռնկման առաջին օրերին
Վնասով աշխատող հանքարդյունաբերողը մի քանի միլիարդ դրամ է ուղղում բարեգործությանը. Բաբկեն Թունյան
Իրանում ՀՀ դեսպանը Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է տնտեսական հարաբերությունների զարգացման նոր միտումները

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շարժվում են ընդառաջ

Ռոբերտ Քոչարյանը հեռավար-համացանցային հանդիպում է ունեցել իր համակիրների և աջակիցների հետ: Դրա վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն: Միայն հայտնի է, որ քննարկել են ամենատարբեր հարցեր՝ քաղաքականից մինչև անձնական: Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ պատրաստվում է ներկայացնել առկա իրողությունների վերաբերյալ ծավալուն և լուրջ գնահատական, չուզենալով խոսել ոտքի վրա: Կասկած չկա, որ Ռոբերտ Քոչարյանի գնահատականը լինելու է քննադատական, և կարելի է մտածել, թե որքան սուր է լինելու քննադատությունը: Հարցն, իհարկե, այստեղ չէ, այլ ներքաղաքական կյանքում Ռոբերտ Քոչարյանի տեղը, որը բավականին հետաքրքիր ազդեցություն կարող է ունենալ մի լայն շրջանակի դասավորվածության վրա:

Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը շարունակելո՞ւ է հավակնել մոբիլիզացիոն գլխավոր գործոնի դերի, որի վերաբերյալ նախկինում խոսել է բավականին թափանցիկ: Եթե այո, ապա, բնականաբար, առաջանում է մյուս հավակնորդների դերի հարցը՝ Ծառուկյան, Վանեցյան, Սերժ Սարգսյան և ՀՀԿ, Միքայել Մինասյան: Պատկերացնել համախումբ, թերևս անտեղի է, քանի որ այս ուժերը կամ թևերը շատ լավ են հասկանում, որ համախումբը ավելի վնասելու է, քան ավելացնելու է որևէ քաղաքական շանս: Դրան է ավելանում և ամենակարևորը՝ նրանց միջև եղած և անցյալից եկող խորքային հակասությունների և հարցերի հանգամանքը: Հենց դա էլ ավելի է սրում ինտրիգը, թե ինչպես է դիրքավորվելու երկրորդ նախագահը:

Ըստ էության, առկա է ուշագրավ պատկեր, երբ նա ու Սերժ Սարգսյանը երկու ծայրից փակում, նեղացնում են շրջանակը, եթե դրսևորում են քաղաքական աշխուժություն: Այդ շրջանակի արանքում է մնում Գագիկ Ծառուկյանը, որը ակնկալում է լինել, այսպես ասած, կենտրոնում, մի կողմից նրբորեն հավակնել թե՛ քոչարյանական, թե՛ սարգսյանական ընտրազանգվածին՝ իր ունեցածից բացի, մյուս կողմից չառնչվել նրանց: Եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը շարունակում են աշխույժ, նրանք դրանով մանևրից զրկում են Ծառուկյանին և նրանց, ովքեր ինչ-որ հույս կամ հաշվարկ ունեին ԲՀԿ առաջնորդի հետ կապված: Ստացվում է, որ մանևրից զրկվում է «հակառուսականության» դեմ պայքարի «առաջամարտիկը»: Կգնա՞ն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դրան:

Դա կնշանակի գնալ «ռուսականության» դեմ: Եթե Սերժ Սարգսյանի պարագայում դա պատկերացնելի է, նրա նախագահության տասնամյակի բերումով և հետհեղափոխական երկամյակի եվրոպական դիրքավորումով, ապա Ռոբերտ Քոչարյանի համար այդպիսի քայլը թվում է անհավանական: Չէ՞ որ նա բացահայտ էր ակնկալում պաշտպանություն Ռուսաստանից: Թե՞ Ռոբերտ Քոչարյանը կգնա այդ շարժին, ունենալով խնդիր պարզապես վերցնել ԲՀԿ-ն: Եվ դա՞ չէ արդյոք Սերժ Սարգսյանի աշխուժության պատճառը, որպեսզի բարդացնի Ռոբերտ Քոչարյանի այդ մանևրը: Որովհետև ներկայիս դասավորությամբ նախկին կառավարող համակարգում իրադրությունը կառավարում է Սերժ Սարգսյանը: Եթե Ռոբերտ Քոչարյանին հաջողվի վերցնել Գագիկ Ծառուկյանին, իր օգտին կփոխի նաև նախկին համակարգի ուժերի բալանսն ու կվերցնի ղեկը Սարգսյանի ձեռքից:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում