Լուրեր
Մոսկվան պետք է արձագանքեր Ծառուկյանի հայտարարությանը՝ մեր աղջկան բռնաբարողը մեզ պետք է պաշտպանի՞

Հեղափոխությունից հետո իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանում տնտեսական գործունեության համար ստեղծվում են ավելի ազատ ու գրավիչ պայմաններ երկրի զարգացման համար: Երկրի զարգացամն համար նույնքան կարևոր է, որ քաղաքական միջավայրի փոփոխությունը, որպեսզի ստեղծվեն հավասար պայմաններ, քաղաքական գործունեությամբ զբաղվելու գրավչությունը էլ ավելի մեծ լինի և քաղաքական դաշտը որակական փոփոխությունների ենթարկվի: Ինչ ինստիտուցիոնալ ռեֆորմների արդյունքում ի վերջո հնարավոր կլինի հասնել քաղաքական որակի փոփոխությանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը, «Հանուն հանրապետություն» քաղաքական նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը:

«Քաղաքական փոփոխությունը կարող է առաջացնել տնտեսական աշխուժություն: Նախ և առաջ անհրաժեշտ է քաղաքական բարեփոխումներ իրականացնել, որոնց գլխավոր բաղադրիչը արդարադատության համակարգն է, արդար դատարանի գոյությունը պայման է երկրի զարգացման համար: Արդարադատությունը գրավիտացիա է կապիտալի համար, կապիտալը հոսում է արդարադատություն ունեցող երկիր:

Երկրորդ կարևոր հանգամանքը, որի մասին մեզ մոտ տաբու է դրված, տնտեսական ինտեգրացիոն համակարգն է. ՀՀ-ում եթե անգամ արդարադատություն լինի, չի կարող մեծ տնտեսական զարգացում լինել, քանի որ ՀՀ տնտեսական համակարգը սահմանափակված է ԵԱՏՄ-ի կանոններով, այսինքն՝ մենք աղքատների միության անդամ ենք… Անհրաժեշտ է, որ Հայաստանը ինտեգրվի զարգացման ճանապարհ բռնած տնտեսական որևէ համակարգի մեջ, օրինակ ԵՄ-ի, կամ առնվազն ԵԱՏՄ-ի սահմանափակումները հանվեն, մնան միայն համաշխարհային առևտրի կանոնները»:

Հայաստանում տեղի է ունենում քաղաքական դրսևրումների ճշգրտում: Ի՞նչը պետք է դառնա նոր քաղաքական համակարգի ցուցիչը: Այս հարցին ի պատասխան՝ Հայկ Այվազյանը նշեց, որ դա հայացքն է դեպի ապագան. «Դա չի նշանակում է, որ պետք է անտեսել անցյալում եղածը կամ ներել անցյալում կատարված անօրինականությունները, այլ պետք է համարժեք գնահատական տալ, և դրա վրա հիմնվելով, կայուն քայլերով գնալ առաջ և թույլ չտալ, որ կողքից այլ նպատակներ հետպնդող ուժերը կարողանան մխրճել ճահճի մեջ: Անելիքները շատ են: Այս ինֆորմացիոն հոսքերից առաջացած աղմուկի մեջ նոր օրակարգ առաջ քաշելը, նոր գործունեություն ծավալելը շատ բարդ է, բայց հնարավոր է, նոր, մաքուր էջի վրա ենք»:

Կարեն Սարգսյանը հավելեց, որ երկրի զարգացամն համար մեծ դերակատարում կարող են ունենալ ևս երկու գործոն՝ առաջինը՝ տնտեսական քաղաքականության կառավարման բաղադրիչն է, երկրորդը՝ զբաղվածության քաղաքականության կառավարման բաղադրիչը. «Դրանք բավականին կիսատ են: Խնդիրն այն է, որ եթե տնտեսական զարգացման համար երկարաժամկետ պատկերացում լինի և անգամ ճգնաժամային իրավիճակների համար նախատեսած թեզեր լինեն, այլընտրանքներ կառաջարկվեն, գործազրկության խնդիր չի առաջանա: Կառավարության և քաղաքացիների միջև երկխոսությունը պետք է կայանա, մինչդեռ կառավարությունը շարունակում է ներփակված լինել…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

  • Դիտումներ՝ *