Լուրեր
Քոչարյանն ու Սարգսյանը հակապետական գործիչներ են. իշխանությունը պետք է արագացնի նրանց պատասխանատվության հարցը
  • 22:00
  • 2020-07-09
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

-Պարո՛ն Գրիգորյան, վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ ակտիվ թեմա է դարձել, այսպես ասած, հակառուսականությունը:  Այն, որ հանրային տրամադրությունների վրա որոշակիորեն կարող են ազդել Ռուսաստանին վերաբերող թեմաներ, դա նորմալ է, օրինակ, երբ հարցը վերաբերում է գազի գնին, արցախյան խնդրին, ռուսական մեդիայում Հայաստանի մասին բացասական անդրադարձերին և այլն: Վերջին շրջանում ակտիվորեն հայտարարություններ են հնչում հակառուսական տրամադրությունների վերաբերյալ, օրինակ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Հայաստանում թույլ չի տա հակառուսական տրամադրություններ, և նա միակը չէ, նրան հաջորդեցին այլ սուբյեկտներ և ուժեր: Առհասարակ ի՞նչ ասել է հակառուսական տրամադրություններ և Հայաստանում հակառուսական տրամադրություններ կա՞ն:

-Ծառուկյանի դեպքում չգիտեմ, թե ինչ նկատի ուներ նա, ճիշտ կլինի իրենից ճշտել, թե ինչ նկատի ուներ: Ես, օրինակ, ճանաչում եմ Հայաստանի քաղաքացի մարդու, որը համարում է ճիշտ այն ամենը, ինչ ասում է Պուտինը, և նույնիսկ ասում է, որ եթե անգամ Պուտինը կոտորի հայերին, դա ճիշտ կլինի… Եվ երբ ես ասում եմ, որ դա սխալ է, ես հայրենասեր եմ, ուզում եմ մեր ազգը բարգավաճի, նա սարսափում է, և ասում է՝ հասկանո՞ւմ եք՝ այդ ինչ եք ասում, դուք հակառուսական բան եք ասում… Այդ մարդու մոտ նույնիսկ եթե թարս ես նայում Ռուսաստանին, դա նշանակում է հակառուսականություն է: Այսինքն՝ երբ մարդ խոսում է հակառուսական տրամադրությունների մասին, պետք է պարզաբանի, թե ինչ նկատի ունի: Ես օրինակ, համարում եմ, որ հակառուսականություն կլիներ, եթե մենք անհարգալից վերաբերմունք ցուցաբերեինք ռուս ազգի, ռուս ժողովրդի ստեղծած ժառանգության նկատմամբ, բայց եթե ես համաձայն չեմ Պուտինի վարած քաղաքականության հետ, այդ թվում նաև Ղարաբաղի հարցով, նաև համաձայն չեմ, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուզում է Արցախի շուրջ գտնվող տարածքները փոխանցել Ադրբեջանին, ես դա կքննադատեմ, և դա հակառուսականություն չէ, հակապուտինյան մոտեցում է, պուտինյան մոտեցումների դեմ ուղղված քայլ է: Այդ տարբերությունը պետք է բոլորը տեսնեն…

-Կա կարծիք, որ հեղափոխությունից հետո բան չի փոխվել հայ-ռուսական հարաբերություններում, Հայաստանը շարունակում է հենվել բացառապես Ռուսաստանի վրա և արտաքին քաղաքական հարաբերություններում չի հենվում ուժային այլ կենտրոնների վրա:

-Համաձայն չեմ այդ կարծիքի հետ, քանի որ կառավարությունը մի քանի քայլ արեց, որով ցույց տվեց, որ այլընտրանքներ է փնտրում… Մենք ակնհայտ փոփոխություններ ենք տեսնում արտաքին քաղաքականության մեջ…

-Հայաստանյան այն ուժերը, որոնք այստեղ, իրար հերթ չտալով, հավատարմության երդում են տալիս Մոսկվային, ռուսաստանի ջակցությունն ստանալու հնարավորություն ունե՞ն, և ինչպիսի աջակցության մասին է կարող է խոսք լինեկ:

-Շատ բան է կախված հասարակությունից, մեր հասարակությունը շատ հասունացած է այս հարցով և չի հանդուրժի ոչ ոքի, ով կփորձի դրսից տղա բերել Հայաստան: մեր հասարակությունը համբերատար է, բայց կան հարցեր, որոնց դեպքում անհանդուրժող է, և այն փոքր թվով մարդիկ, որոնք Ռուսասատանից ռեսուրսներ են ստանում, մտածում են, որ այդ հին կոնցեպտը կարող է անցնել, իներցիայով են շարժվում, բայց չեն հասկանում, որ իրենց համար վատ է ավարտվելու, նրանք շատ արագ ազգի դավաճանի կերպար կստանան… Կան նախկիններից բեկորներ և կան նորեր, որ կարող են գնալ դեպի հինգերորդ շարասյուն… ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ուզում են փչացնել իրենց, պետք է շատ զգույշ լինեն, Ռուսաստանը կարող է նրանց «պադստավկա» անել

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *