Լուրեր
Եթե ՄԻԵԴ-ը բավարարեր միջնորդությունը, վատ վիճակում ինքն իրեն կդներ․ Նիկոլայ Բաղդասարյան
  • 09:15
  • 2020-07-10
  • Դիտումներ՝ *

«Ես ավելի հակված եմ նրան, որ իրավական դաշտում տվյալ խնդիրը քննարկենք։ Իրավական դաշտում եթե քննարկենք, ապա հստակ սահմանված են այն դեպքերը, երբ Եվրոպական դատարանը կարող է միջամտել։ Նաև սահմանված է այն միջամտության շրջանակը, որը Եվրոպական դատարանը իրավասու է միջամտելու։ Հիմնականում այդ դեպքերը վերաբերում են նրան, որ եթե մարդու կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում և եթե վտանգը ռեալ է։ Այդ դեպքում է Եվրոպական դատարանը որպես կանոն միջամտում է՝ խնդրելով, որ պետությունը ձեռնապահ մնա որոշակի գործողություններ կատարելուց։ Նման դեպք, իրավիճակ մենք այս դեպքում չունեինք։ Եթե Եվրոպական դատարանը բավարարեր միջնորդությունը, վատ վիճակում ինքն իրեն կդներ, քանի որ բազմաթիվ նախադեպային որոշումներ ունենք, երբ նման իրավիճակում Եվրոպական դատարանը, այդ թվում նաև իմ դիմումների հիման վրա մերժել էր նման գործընթաց սկսելը» , – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի՝ նախօրեին կայացրած որոշմանը։

  • Դիտումներ՝ *