Լուրեր
Հասկանալի է՝ ում ականջներն են երևում այս պրոցեսի ետևում․ Շաքե Իսայան
  • 18:18
  • 2020-07-09
  • Դիտումներ՝ *

«Կարող եմ ասել, որ տեղեկատվությունը, որը ես հիմա ունեմ այնքան է, որքան փոխանցվել է փաստաբանների կողմից։ Այսինքն՝ փաստացի այս պահին բեկանվել է և ուղարկվել է առաջին ատյան նոր քննության։ Անակնկալ էր, թե ոչ, այդ հարցը այսպես ասեմ, ինձ համար խիստ երկրորդական է, որովհետև ինչպես ես պնդել եմ այս գործի ամենասկզբից, հիմա ևս շարունակում եմ պնդել, որ այս քրեական գործը քաղաքական հետապնդման հետևանքով առաջացած քրեական գործ է։ Այստեղ որևէ իրավական հիմք չկա, առավել ևս մինչ այս պահը չկա որևէ ցուցմունք, որը առնչություն ունի անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ» , – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։

Հիշեցնենք, որ նախօրեին վերաքննիչը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության։

  • Դիտումներ՝ *