Լուրեր
Մարած աբլիգացիաներ. կլինի՞ Քոչարյան- Ծառուկյան-Վանեցյան տանդեմ և ով կստանձնի ընդդիմության առաջնորդի դերը
  • 18:30
  • 2020-07-09
  • Դիտումներ՝ *

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի  որոշումն ու այն հետ է ուղարկել նոր քննության:

Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու  համար: Վերջինս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում: Իսկ ահա իշխանությունը հերքում է նրա պնդումները՝ հորդորելով հարցը դիտարկել իրավական հարթության մեջ:

Այս ընթացքում, ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական ակտիվ հանդիպումներ ու քննարկումներ է անցկացնում արտախորհրդարանական այլ ուժերի՝ մասնավորապես Վանեցյանի գլխավորած «Հայրենիք», ՀՅ Դաշնակցության հետ: Թե ինչ զարգացումներ կունենան քաղաքական այդ կոնսուլտացիաները և այս քաղաքական ուժերի համագործակցությունը՝ պարզ կդառնա առաջիկայում: Հնարավո՞ր է նրանց միանա նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կողմերն այս մասին չեն հայտարարում, բայցև տարբեր հարցազրույցների ժամանակ էլ կտրականապես չեն հերքել նման հեռանկարը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի և քաղաքագետ Գոռ Մադոյանի հետ:

  • Դիտումներ՝ *