Սերբիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են անցկացվել, որի ընթացքում ցուցարարները հարձակվել են իշխող Սերբիայի առաջադիմական կուսակցության գրասենյակների և լրագրողների վրա, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհություն են հայտնել երկրում առկա համաճարակաբանական իրավիճակից և կորոնավիրուսի տարածմանը հակազդելու իշխանությունների գործողություններից:
Նրանք պահանջել են ճշմարիտ տեղեկատվություն հաղորդել COVID-19-ի զոհերի վերաբերյալ և դատապարտել են ազգային հեռուստատեսության և ռադիոյի ծառայության խմբագրական քաղաքականությունը, որը, նրանց կարծիքով, կողմնակալ է լուսաբանում ընդդիմության գործողությունները:
Ցուցարարները ազգային երգեր են երգել և իշխանություններից պահանջել պաշտպանել Կոսովոն:
Բացի երկրի մայրաքաղաք Բելգրադից, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Նովի-Սադ, Նիշա, Կրագուեվաց քաղաքներում:
Տուժածների և ձերբակալվածների մասին չի հաղորդվում: Սերբիայի ներքին գործերի նախարարությունն այս պահին տեղեկատվություն է հրապարակել միայն Բելգրադում տասը ոստիկանների վիրավորվելու մասին: