« Ես նրանց առողջություն եմ մաղթում, հոգեկան խաղաղություն եմ մաղթում և ցանկանում եմ, որպեսզի նրանք կենտրոնանան վերջապես այն գործառույթների, այն աշխատանքի և առաքելության վրա, որին իրենք կոչված են, և որին նրանց պատվիրակել է մեր քաղաքացին։ Կարծում եմ՝ շատ ավելի կարևոր անելիքներ կան, և ես նույնիսկ ավելորդ եմ համարում այդ խմբակի հերթական այս նախաձեռնության վերաբերյալ որևէ տեսակետ հայտնել, որովհետև չեք պատկերացնի, ինչքան անելիքներ և աշխատանք կա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով ԼՀԿ-ի՝ ԿԸՀ դիմումին։
Պատգամավորը նշեց, որ գիտի ԼՀԿ-ի՝ այս խնդրի վրա այսքան կենտրանանալու պատճառները ․ «Արդեն ձևավորվել է «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը, որը իմ ԱԺ-ում գտնվելու պատճառով կարող է համարվել խորհրդարանական ուժ։ Եվ այդպիսով, ես այս նախաձեռնության, ապագայում նաև քաղաքական ուժի տեսակետներն եմ հնչեցնելու ԱԺ ամբիոնից»,-հավելեց պատգամավորը։