Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Հնդկաստանը և Չինաստանը կոնսուլտացիաների նոր փուլ կանցկացնեն սահմանային հարցերի շուրջ

Չինաստանը եւ Հնդկաստանը կոնսուլտացիաների նոր փուլ կանցկացնեն սահմանային հարցերի շուրջ, ինչպես նաեւ՝ զինվորական հրամանատարների հանդիպում: Այդ մասին հուլիսի 9-ին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:

«Հնդկական եւ չինական կողմերը կաջակցեն երկխոսությանը եւ շփումներին զինվորական ու դիվանագիտական կապուղիներով, այդ թվում նաեւ զորքերի հրամանատարների մակարդակով բանակցություններին ու սահմանային հարցերի շուրջ կոնսուլտացիաներին»,- ճեպազրույցում հայտարարել է Չժաո Լիցզյանը: Թե հատկապես երբ կկայանան բանակցությունները, նա չի ճշտել: Նա հույս է հայտնել, որ հնդկական կողմը կընդառաջի եւ գործնականում կկատարի այն փոխհամաձայնությունը, որը ձեռք է բերվել կողմերի միջեւ՝ միատեղ աջակցելու իրադրության մեղմացմանը սահմանային տարածաշրջանում:

«Ներկայում իրադրությունը հնդկա-չինական սահմանի վրա կայուն է, շարունակում է մեղմանալ»,- հավելել է չինացի դիվանագետը: Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ առկա է վաղեմի տարածքային վեճ Քաշմիրի հյուսիսում լեռնատարածքի հատվածի, ինչպես նաեւ Արունաչալ-Փրադեշ հյուսիսարեւելյան նահանգում գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետրի պատկանելության շուրջ: Փաստական հսկողության գիծը, որն այս տարածաշրջանում փոխարինում է երկրների միջեւ սահմանին, անցնում է Լադակխի տարածաշրջանով:

1962 թվականին այդ վեճը վերաճել է սահմանային պատերազմի: 1993 եւ 1996 թվականներին ՉԺՀ-ն եւ Չինաստանը համաձայնագիր են ստորագրել վիճելի շրջաններում խաղաղություն պահպանելու վերաբերյալ: Իրադրության սրումը տարածաշրջանում սկսվել է դեռեւս մայիսի սկզբին, երբ երկու երկրների զինվորականների միջեւ մի շարք հակամարտություններ տեղի ունեցան Պանգոնգ Ցո բարձրլեռնային լճի շրջանում: Դրանից հետո Հնդկաստանը եւ Չինաստանը հունիսի 15-ի երեկոյան սկսեցին Լադակխում ուժերի ամրացումը: Նյու Դելիի պաշտոնական տվյալներով՝ միջադեպի հետեւանքով հնդկական կողմից զոհվել է 20 զինվոր: Չինական կողմից զոհվածների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի հրապարակվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում