Լուրեր
Տարածաշրջանում Թուրքիայի ակտիվությունն ունի նաև հակահայկական ենթատեքստ. Երևանը պետք է ցույց տա Անկարայի իրական դեմքը
  • 16:05
  • 2020-07-09
  • Դիտումներ՝ *

Կորոնավիրուսի համավարակը ազդեցություն չի ունեցել սիրիական հակամարտության վրա, ինչ վերաբերում է օրեր առաջ Աստանայի ձևաչափով հանդիպմանը՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների միջև, որոշակի շեշտադրումներ եղան, որոնց անհրաժեշտ է  ուշադրություն դարձնել: Երեք երկրներն էլ նշել են, որ հաստատակամ են Սիրիայի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության հարցում, բայց զուգահեռ նրանք շեշտել են իրենց համար շատ կարևոր ուղերձներ: Օրինակ՝ Թուրքիան, շեշտելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը, նշել է, որ շարունակելու է պայքարը «ահաբեկչության» դեմ, որով էլ արդարացնում է իր ներկայությունը Սիրիայի հյուսիսային տարածքներում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ, արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Անդրադառնալով Լիբիայում ստեղծված իրավիճակին, որն այսօր դարձել է աշխարհաքաղաքական ամենակարևոր կետերից մեկը, մեր զրուցակիցը փաստեց, որ ներկայում ներլիբիական զարգացումներում կան ընդհանուր մոտեցումներ Անկարայի և Մոսկվայի միջև, կողմերը ընդհանուր տեսլական ունեն: Ինչ վերաբերում է  ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների ակտիվ լուսաբանմանը, Գրիգորյանը ասաց. «Լիբիայում կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, տեղեկություններ հայտնվեցին, որ ԱԹՍ-ների մեջ կան ադրբեջանական արտադրության սարքեր, մեզ համար ևս չափազանց կարևոր է, արցախյան հակամարտության տեսանկյունից, տեսնել, հասկանալ, թե ինչ մարտավարություն է կիրառվում այնտեղ»:

 

Մեր զրուցակիցը նաև շեշտեց, որ Թուրքիայի վարած քաղաքականությունը վերջին շրջանում ուղղված է արաբականացման դեմ, արաբական մի շարք երկրներ հայտնվել են Անկարայի թիրախում:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *