Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Թրամփը պատրաստ է ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու Հարավային Կորեայից և Ճապոնիայից. Բոլթոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հրաման տալու ամերիկյան զորքերը դուրս բերելու Հարավային Կորեայից եւ Ճապոնիայից, եթե Սեուլը եւ Տոկիոն չհամաձայնվեն բարձրացնելու դրանց տեղաբաշխման համար վճարը՝ Սպիտակ տան տիրոջ պահանջներին համապատասխան:

Այս նախազգուշացմամբ հանդես է եկել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը հուլիսի 9-ին ճապոնական «Սանկեյ» պարբերականում հրապարակված հարցազրույցում:

«Ի տարբերություն ԱՄՆ-ի բոլոր նախկին նախագահների,- ասել է նա,- Թրամփն իրոք կարող է զորքերի դուրսբերման որոշում կայացնել: Վճարի բարձրացման մասին նրա պահանջներն անհրաժեշտ է ընկալել ավելի լուրջ»: Բոլթոնի կարծիքով՝ Թրամփը մեծ հավանականությամբ կարող է հրաման տալ ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին ոչ թե Ճապոնիայից, այլ Հարավային Կորեայից, որի հետ այժմ շատ դժվարին բանակցություններ են ընթանում դրանց տեղաբաշխման համար Սելուի վճարի ավելացման շուրջ: Իր ավելի վաղ հրապարակված հուշերում նախագահի նախկին օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն անցյալ տարի Ճապոնիայից պահանջել է երկրում ամերիկյան ռազմակայանները պահելու համար տարեկան տրամադրել 8 միլիարդ դոլար՝ 4.3 անգամ ավելի, քան այժմ:

Թրամփն, ասված է գրքում, իր օգնականին կարգադրել է սպառնալ Ճապոնիայից ամերիկյան զորքերի լիակատար դուրսբերմամբ, եթե նա հրաժարվի ավելացնել ռազմակայանները պահելու իր ծախսերը: Բոլթոնն ազգային անվտանգության հացերով օգնականի պաշտոնից հեռացվել է անցյալ տարվա սեպտեմբերին: Նրա հուշերը, որոնք Թրամփի գործունեության խիստ բացասական գնահատականներ են բովանդակում, հրապարակվել են այս տարվա հունիսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում