Thursday, 25 04 2024
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ

Միլիոնի ժառանգություն, հայտնիների դեմքով ծուղակներ. մասնագետը հորդորում է համացանցում ուշադիր լինել

Հայաստանում վերջին շրջանում նկատվում են անձնական տվյալների արտահոսքի դեպքեր: Կարճ ժամանակահատվածում եղավ կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց ցուցակների, հիվանդների, կոնտակտավորների տվյալների հրապարակում և այլն:

Ասուլիսում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը նշեց, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դա ոչ այնքան տեխնիկական անվտանգության հարց է, որքան կազմակերպչական միջոցառումների թերի լինելու: Մասնավորապես, նշված դեպքերում էլեկտրոնային առողջապահական համակարգից ստացված տեղեկությունների համաձայն, այն կիբեռհարձակման չի ենթարկվել:

«Սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք ի պաշտոնե հնարավորություն ունեին այս տվյալների հետ կապված հասանելիություն ունենալու, ինչ-որ մի փուլում սխալ են թույլ տվել, կազմակերպչական առումով ճիշտ չեն պաշտպանել իրենց էլեկտրոնային հարթակները»,- ասաց Գևորգ Հայրապետյանը:

Մասնագետի խոսքով՝ այս փուլում շատ կարևոր է համացանցային հիգիենան, էլեկտրոնային հարթակներն անվտանգ դարձնելը: Այդ տեսանկյունից առաջնահերթություն են համարվում իրազեկման լուրջ աշխատանքները: Չարամիտները, հաքերները կեղծ նամակներ, կայքեր օգտագործելու միջոցով ստանում են հասանելիություն մարդկանց էլեկտրոնային հասցեներին, սոցիալական ցանցերի էջերին՝ ստանալով առկա անձնական տեղեկատվությունը:

«Միջազգային տերմինաբանությամբ ասած՝ ֆիշինգի զոհ են դառնում: Այն է, խայծը կուլ են տալիս, և արդյունքում չարագործի ձեռքում են հայտնվում մարդկանց անձնական տվյալները: Մի քանի օրինակ նշեմ: Մասնավորապես, վերջերս փոստային առաքման ծառայության նամակ էր գալիս, ասվում էր հավաքեք ձեր գաղտնաբառը: Քաղաքացին, ոչինչ չկասկածելով, հավաքում է, և արդյունքում իր անձնական տվյալների հասանելիությունը փոխանցում է ուրիշին: Սա ակնհայտ խայծ է»,- ասաց Գևորգ Հայրապետյանը:

Մեկ այլ տարբերակում հայտնի մարդկանց դեմքերով առաջարկություններ էին լինում՝ ուղղված մարդկանց սոցիալական ցանցի հաշիվները կոտրելուն: Մասնագետը նկատեց, որ մշտապես խորհուրդ են տալիս լավ գաղտանաբառ ընտրել՝ ներառելով թվեր, նշաններ, տառեր, սակայն ֆիշինգի դեպքում նույնիսկ դա չի ապահովագրում, հետևաբար, լավ գաղտնաբառ ունենալուց բացի, պետք է լինել առավել ուշադիր ու զգոն: Հարցն այն է, որ գալիս է նամակ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջի տեսքով և նշում, որ կա խնդիր, անհրաժեշտ է մուտք գործելու համար կրկին հավաքել գաղտնաբառը: Արտաքինից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջին նման է, սակայն ուշադիր նայելու դեպքում կտեսնենք, որ այլ էջ է: Քաղաքացին, ոչինչ չկասկածելով, հավաքում է գաղտանաբառը և ընկնում ծուղակը:

«Լինում են դեպքեր, երբ նամակ է գալիս հետևյալ բովանդակությամբ. որևէ հեռավոր բարեկամ կամ քեռի միլիոնների ժառանգություն է թողել, անհրաժեշտ է լրացնել տվյալներ և այլն: Արդյունքում՝ քաղաքացին մի կողմից կորցնում է գաղտնաբառը, մյուս կողմից չարագործները ստանում են վիրտուալ հարթակում եղած ամբողջ տվյալները տիրապետելու հնարավորություն: Այնտեղ կարող են լինել նեղ անձնական տվյալներ, անձնագրեր, լուսանկարներ, փաստաթղթեր, և չարագործները դրանք կարող են օգտագործել: Օրինակ՝ անձնագրային տվյալներով գործարքներ անել և այլն»,- ասաց Գևորգ Հայրապետյանը: Մասնագետը բոլոր քաղաքացիներին հորդորեց ցանկացած կասկածի դեպքում դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, իրենք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով հասնելի են 24 ժամ: «Կասկածի դեպքում անհրաժեշտ է դիմել, ճշտել, տեղեկանալ: Մենք պատրաստ ենք աջակցել, մեր քաղաքացիների իրազեկվածությունը շատ կարևոր է»,- հավելեց Գևորգ Հայրապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում