Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների 60 տոկոսը կրճատվել է՝ փոխնախարարների, հանձնաժողովների փոխնախագահների, ԱԺ-ի ծախսերը ահռելի քանակով, մոտ 40-60 տոկոսով կրճատվել են խնայողությունների հաշվին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Երբ տարբեր լրատվամիջոցներ իրենց պարտքն են համարում ամեն շբաթ քննարկել, թե պատգամավորներից ով է 100-200 հազար դրամ գումար ստացել, հետո գումարում են իրար ու դոլարի վերածելով գումար ստանում, մոռանում են այն ահռելի ծախսերի խնայողությունների մասին՝ բենզինի, թղթի, հոսանքի, գործուղումների, ավտոմեքենաների, որոնք ԱԺ-ն չի ծախսում եւ վերադարձնում է պետական բյուջե»,-ասաց նա: