Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Ինչ կասեին Հրայր Թովմասյանին, եթե Գագիկ Ծառուկյանը չաներ հայտնի հայտարարությունը

Հրայր Թովմասյանի և մյուսների գործով ՄԻԵԴ որոշումը՝ չբավարարել դիմումի միջանկյալ պահանջը, այն է՝ մերժել Սահմանադրության հայտնի փոփոխության կասեցման պահանջը, մեծ հաշվով չարժե դիտարկել մեծամասնության հաղթանակի կամ Թովմասյանի պարտության համատեքստում, քանի դեռ չկան դիմումի ամբողջական քննություն ու եզրակացություն:

Մյուս կողմից, սակայն, անկասկած է, որ ՄԻԵԴ որոշումը փաստացի արձանագրում է, որ Եվրոպական բարձր դատարանը ճանաչում է Հայաստանում կատարված Սահմանադրության փոփոխությունը, ինչով առնվազն այդ մակարդակում փաստորեն մերժվում են նախկին իշխող համակարգի գնահատականները, թե տեղի ունեցած փոփոխությունը սահմանադրական հեղաշրջում էր: Համենայնդեպս, ՄԻԵԴ մակարդակով մերժվում է այդ գնահատականը: Դա իհարկե չի նշանակում, որ նախկին իշխող համակարգն իր գնահատականը փոխելու է: Բայց արձանագրվում է, որ այդ գնահատականը չունի եվրոպական աջակցություն: Այստեղ հարցը այն չէ, որ եվրոպական աջակցություն ունենալ-չունենալը էապես ազդելու էր կառավարող մեծամասնության որոշման ընթացքի վրա: Որովհետև եթե, օրինակ, եվրոպական որևէ կառույցի ճնշման տակ Հայաստանի քաղաքական մեծամասնությունը հետ կանգներ իր քայլից, դա կլիներ լրջագույն քաղաքական պարտություն թե՛ ներքին, թե՛ արտաքին մակարդակում: Դա հավասարազոր կլիներ քաղաքական ինքնասպանության:

Հարցն այստեղ այլ է, որ փաստորեն եվրոպական կառույցը, ի դեպ, նախ՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահը՝ Թովմասյանի նամակին հղած պատասխանով, և հետո ՄԻԵԴ-ը, փաստորեն, հրապարակավ տարանջատվում են այն քաղաքական նպատակներից, որ ուներ կամ ունի Հայաստանի իշխող համակարգը: Եվ այստեղ առաջանում է թերևս բավականին հետաքրքիր մի հարց, որը հնչում է հիպոթետիկ, սակայն ունի գոյություն ունենալու իրավունք, որովհետև խոսքը նշանակալի հանգամանքի մասին է: Հարցը հետևյալն է. արդյոք եվրոպական դիրքորոշման վրա ազդեցությո՞ւն է ունեցել «հակառուսականության» վերաբերյալ ԲՀԿ նախագահ Ծառուկյանի հայտարարությունը, որով նա գործնականում ներկայացնում էր Հայաստանում, այսպես ասած, ընդդիմադիր գործընթացը առաջնորդելու հայտ և, փաստացի, դեպի Ռուսաստան առաջնորդելու հայտ: Հնարավոր է, որ Հրայր Թովմասյանին ՄԻԵԴ-ի իհարկե զուտ իրավական պատասխանի տողատակում այդուհանդերձ կա Հայաստանում հնչած այդ հայտարարության քաղաքական արձագանքի համատեքստ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում