Անհայտ անձինք Սլովենիայում հրկիզել են Թրամփի կնոջ արձանը

Անհայտ անձինք Սլովենիայի Սևնիցա քաղաքում հրկիզել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյայի փայտե արձանը, հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով նկարիչ Բրեդ Դաունիին:

Ըստ Դաունիի, որն աշխատել է արձանի նախագծի վրա, ոստիկանությունը նրան տեղեկացրել է հրկիզման մասին հուլիսի 5-ին: Դեպքից հետո Մելանյա Թրամփի արձանը հանվել է դեպքի վայրից:

Հատկանշական է, որ սա Սլովենիայում Թրամփի ընտանիքի արձանների հետ կապված առաջին միջադեպը չէ: Ավելի վաղ հաղորդվել էր ԱՄՆ նախագահի փայտե արձանի հրկիզման մասին։