Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Եթե հաճախորդը պահանջի` Քոչարյանն ու Ծառուկյանը կմիավորվեն նաև «գծիկով»

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի  որոշումն ու այն հետ է ուղարկել նոր քննության:

Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու  համար: Վերջինս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում: Իսկ ահա իշխանությունը հերքում է նրա պնդումները՝ հորդորելով հարցը դիտարկել իրավական հարթության մեջ:

Այս ընթացքում, ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական ակտիվ հանդիպումներ ու քննարկումներ է անցկացնում արտախորհրդարանական այլ ուժերի՝ մասնավորապես Վանեցյանի գլխավորած «Հայրենիք», ՀՅ Դաշնակցության հետ: Թե ինչ զարգացումներ կունենան քաղաքական այդ կոնսուլտացիաները և այս քաղաքական ուժերի համագործակցությունը՝ պարզ կդառնա առաջիկայում: Հնարավո՞ր է նրանց միանա նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կողմերն այս մասին չեն հայտարարում, բայցև տարբեր հարցազրույցների ժամանակ էլ կտրականապես չեն հերքել նման հեռանկարը:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով այդ ուժերի գործունեությունը համարում է ռուսական հինգերորդ շարասյան գործունեություն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Նրանք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել, որովհետև ունեն մարդկային լուրջ ռեսուրսներ: Չպետք է  մոռանանք՝ 20 տարի այդ ուժերը հիմնականում մեր ժողովրդին 5-10 հազարով առքուվաճառքի են վերածել: Ցավոք սրտի, այդ համակարգը դեռ գործում է, ու հնարավոր է արտակարգ դրության ավարտից հետո  մենք լրջագույն խնդիրներ ունենանք: Իրենց խնդիրն իշխանափոխությունն է, բայց նույնիսկ  հինգերորդ շարասյան ու արտաքին աջակցության դեպքում լուրջ հաջողության հասնել չեն կարող: Միայն կարող են մեր երկիրը լուրջ ցնցումների ենթարկել: Այդ ցնցումներից խուսափելու ճանապարհը ժողովրդավարական բևեռի ձևավորումն է, ինչը պետք է նախաձեռնի վարչապետը, որը նման քայլեր չի ձեռնարկում: Իմ պատկերացմամբ՝ իշխող ուժը, վարչապետի գլխավորությամբ, կհասկանա, որ երկիրը ցնցումների տանել չի կարելի: Նեղանձնային շահերը պետք է ստորադասվեն մեր պետության գոյությանը: Չպետք է մոռանանք, որ ունենք «բարեկամ» հարևաններ՝ Թուրքիա ու Ադրբեջան»:

Միևնույն ժամանակ Մակեյանը նշեց՝ որքան էլ վերը նշված ուժերն այս պահին առանձին են գործում, առանձին վեկտորներ են, հիմնական նպատակի շուրջ  կարող են համախմբվել, և այդ հիմնական նպատակը իրենց ազատությունն է, իրենց թալանածը պահելը. «Այդ նպատակի շուրջ իրենք կարող են կոմպրոմիսի գնալ ու համախմբվել: Հաշվի առնելով այն փաստը, որ նրանք դրսից են ուղղորդվում՝ այլընտրանք չունեն, համախմբվելու են»:

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ այն, որ նրանք արդեն իսկ միավորված են՝ ոչ ոք չպետք է կասկածի, մեկը մյուսին ծնել են: «Քոչարյանը ծնել է «Ծառուկյան» դաշինքն ու Ծառուկյան գործչին, քաղաքական հայր ու որդի միավորումն է: Տարբեր ժամանակներում տարբեր հեռավորությունների վրա են: Եթե տակտիկական առումով հարմար լինի, որ միասին հանդես գան՝ Քոչարյան-«Ծառուկյան» դաշինք ու այլք, իհարկե կմիավորվեն: Բայց այս պահին քաղաքական իրադրություն չկա, որպեսզի նրանք այդ գծիկով միանան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ նրա՝ ընդամենը մեկ  գծիկ պետք է դնել: «Նրանք բոլորը դեմ են Հայաստանի Հանրապետությանը՝ ճիշտ այնպես, ինչպես հարգարժան տիկինը ամբողջ կյանքում աշխատել է ոչ թե  հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: ՍԴ դատավորը՝ ընդդեմ Սահմանադրական հանրապետության: Հենց  այդպես էլ Քոչարյան և  Ծառուկյան ու այլ քաղաքական տրաֆիքինգ-մարմնավաճառները միշտ էլ միավորվել են, երբ որ  հաճախորդը դա հանձնարարել է: Այդպիսի մթնոլորտ է այսօր Հայաստանում: Կմիավորվեն, թե ոչ՝ կարևոր չէ, նրանք միավորված են մի կարևոր բանով՝ դեմ են Հայաստանի Հանրապետության բարգավաճմանը, իրենց զարգացման ու կայացման և անձնական շահերի տերն են. եթե այդ անձնական շահը պահանջի՝ կմիավորվեն գծիկով»,- եզրափակեց Արշակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում