Վանաձորի «Լոռիի» դարպասապահ Վարդան Շահատունին վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է Վանաձորի ակումբի լրատվական բաժինը։
«Հարգելի ֆուտբոլասերներ COVID-19 համավարակը շարունակում է իր բացասական հետևանքները թողնել ոչ միայն «Լոռի» ֆուտբոլային ակումբի մարզական արդյունքների վրա, այլ նաև հասցրել է վարակել ակումբի ներկայացուցիչներին։
Այսօր թեստի պատասխանը դրական էր դարպասապահ Վարդան Շահատունու մոտ։ Նա արդեն հոսպիտալացվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Եվս երեք ֆուտբոլիստներ այս պահին ունեն բարձր ջերմություն։Հուլիսի 9-ին «Լոռիի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը սահմանված կարգով ևս մեկ անգամ կթեստավորվեն։Ակումբը արագ ապաքինում և առողջություն է մաղթում բոլոր վարակակիրներին»։
Հայաստանի առաջնության վերջին տուրում «Լոռին» հուլիսի 14-ին պետք է ընդունի Երեւանի «Արարատին»։