Այսօր՝ հուլիսի 9-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը:
«Պետք է զգուշություն ցուցաբերել, որ հանկարծ ներդրողները չհրաժարվեն սուբվենցիոն ծրագրերին մասնակցելուց: Խթաններ են պետք, որպեսզի պատասխանատու, որակյալ ընկերություններ մասնակցեն տենդերներին»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Նրա խոսքով` հաճախակի իրականացվող ստուգումները կլինեն ապախթաններ. «Ուստի կարևոր է, թե լավ օրենքը գործնականում ինչպիսի կիրառություն է ստանում»:
Մանրամասն՝ տեսանյութում: