Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Նախագահը կարծում է, որ ՍԴ դատավորներին պետք է ոչ թե առաջադրել, այլ նշանակել. ինչ մոտեցում ունի հանձնաժողովը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին հանդիպել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ: Նախագահը, խոսելով Սահմանադրության կարևորության, հանձնաժողովի աշխատանքների կարևորության մասին, հանձնաժողովի անդամներին է ներկայացրել նաև վերջին երկու տարվա ընթացքում իր փորձով Սահմանադրության մեջ առկա թերությունները, կամ գուցե սխալ կարգավորումները, որոնց բախվել է նախագահական ինստիտուտը։ Որպես մեկ օրինակ, Արմեն Սարգսյանը նշել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության կարգը։ Ըստ Արմեն Սարգսյանի՝ ներկայիս օրենսդրությամբ Հանրապետության նախագահն առաջադրում է ՍԴ դատավորի թեկնածություն, իսկ ընտրում է Ազգային ժողովը: Երկու տարիների ընթացքում նախագահի կողմից առաջադրվել են թեկնածուներ, որոնք այս կամ այն պատճառով մերժվել են նախկին և ներկա Ազգային ժողովների կողմից: Հետևաբար՝ ստացվում է, որ նախագահի ձայնն ունի ոչ էական նշանակություն: Ըստ Հանրապետության նախագահի, որպես հնարավոր լուծման տարբերակ կարող է լինել, օրինակ, այն, որ ՍԴ անդամները ոչ թե ընտրվեն, այլ նշանակվեն։ ՍԴ անդամներից երեքին նշանակի Հանրապետության նախագահը, երեքին՝ Բարձրագույն դատական խորհուրդը, երեքին էլ՝ Ազգային ժողովը: «Սա պարզ օրինակ է, կան նաև այլ օրինակներ, թե ինչ քայլեր կարելի է անել, որպեսզի ապագայում և ապագա նախագահներն աշխատեն այնպիսի պայմաններում, որ Սահմանադրությունը յուրաքանչյուր ինստիտուտի հնարավորություն տա լիարժեք կատարելու իր պարտականությունը»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահի հետ հանդիպմանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչ անդամները չէին մասնակցում։

ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահի առաջարկին, նկատեց, որ նախկինում, այո՛, ՍԴ դատավորների մի մասին նշանակում էր նախագահը, մի մասին՝ Ազգային ժողովը։ Սա, ըստ Սիմոնյանի, ընդունված պրակտիկա է։ Ընդունված պրակտիկա է նաև այն, ինչ որ հիմա կա՝ երբ նախագահն առաջարկում է, իսկ ԱԺ-ն ընտրում է։ Բայց Սիմոնյանը համակարծիք է նախագահի հետ, որ ներկայումս այդ կարգավորումը ձևական է, բայց այդ ձևական լինելը գալիս է այն տրամաբանությունից, որ Ազգային ժողովում կա կայուն մեծամասնության սկզբունքը, որը մտցվեց 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով, և որի տրամաբանությունն այն էր, որ մեկ քաղաքական ուժը բոլոր հարցերով միանձնյա որոշում կարողանար կայացնել։ «Հանրապետականի ժամանակ այդ տրամաբանությունը ներդրվեց, և «Իմ քայլը» խմբակցությունը ներկայումս օգտվում է դրանից։ Արդյունքում եղավ այնպես, որ անկախ նրանից՝ որ մարմինն է թեկնածու ներկայացնում, եթե քաղաքական ուժը չցանկանա, որևէ անձ չի ընտրվի, ինչը եղավ, երբ նախագահը երկու բավականին լավ ճանաչում ունեցող գիտնականների առաջադրեց, սակայն ԱԺ մեծամասնությունը մերժեց՝ առանց որևէ պատճառաբանության։ Այս տեսանկյունից, այո՛, կարգավորումը ձևական է»,- ասաց Սիմոնյանը։

Մեր դիտարկմանը՝ ներկայումս, երբ ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխություններով կայուն մեծամասնության դրույթը վերացվելու է, կարո՞ղ եք ասել, որ դրանով հարցը լուծվում է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մասնակիորեն, այո՛, լուծվում է, և ձևականության տարրը դուրս է մղվում։ Բայց այդ հարցը դեռ հանձնաժողովում չենք քննարկել։ Երբ որ քննարկենք, կտեսնենք, թե միջազգային բնագավառում ինչ լավ փորձ կա ու որին արժե նախապատվություն տալ։ Նախագահի առաջարկած ուղիղ նշանակման տարբերակը ևս տարբերակ է, բայց ցանկացած տարբերակ ընտրելիս պետք է նայել, թե դա մեզանում ինչպես կաշխատի՝ կչարաշահվի՞, թե՞ ոչ։ Եթե մեր նման երկրներում պառլամենտական մշակույթ չկա, սահմանադրական մշակույթ չկա, անգամ լավագույն տարբերակի ներդրման դեպքում կարող է այն շատ վատ կիրառվել։ Օրինակ՝ նույն կարգավորումը, որ երեք մարմիններ առաջարկում են թեկնածուին, իսկ ԱԺ-ն ընտրում է, էլի կոմպրոմիսային տարբերակ է, պետք է որ լավ աշխատեր, բայց ունենք այն, ինչ ունենք և այդ կարգավորումը ոչ այնքան նպատակային օգտագործվեր։ Հետևաբար՝ այս ամենին զուգահեռ մենք պետք է աշխատենք, որ պառլամենտական մշակույթը զարգանա, սահմանադրական մշակույթը զարգանա, որ որոշումները չլինեն քաղաքական կոմպոնենտով պայմանավորված, այլև լինեն պետական մտածողությամբ որոշումներ»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նախագահի կողմից բարձրացված հարցը/հարցերը դեռևս հանձնաժողովի շրջանակներում չեն քննարկվել։ Երբ կքննարկվեն, այն ժամանակ էլ հստակ արձագանք կլինի դրանց։ «Բայց ես պետք է ուշադրություն հրավիրեմ, թե նախկինում ինչպես էր և հիմա ինչպես է։

Նախկինում մենք ունեինք երկու առաջնային մանդատ ունեցող մարմին՝ հանրապետության նախագահը և Ազգային ժողովը։ Սահմանադրական դատարանի դատավորներին նշանակում էին այդ երկու առաջնային մանդատ ունեցող մարմինները։ Քանի որ 2015 թվականի խմբագրությամբ մնաց առաջնային մանդատ ունեցող մեկ մարմին՝ Ազգային ժողովը, դրա համար էլ Սահմանադրական դատարանի անդամներին ընտրելու իրավասությունը տրվեց խորհրդարանին, բայց, միևնույն ժամանակ, դատավորների առաջադրման իրավասությունը տրվեց նախագահին, կառավարությանը և դատավորների ընդհանուր ժողովին»,- ասաց Հովակիմյանը։

Մեր դիտարկմանը՝ նախագահն էլ փաստացի ասում է, որ իր կողմից թեկնածուների առաջադրումը ձևական բնույթ է կրում, քանի որ նախագահն առաջադրում է, իսկ ԱԺ-ն, ինչ-ինչ պատճառներով, չի ընտրում, Հովակիմյանը պատասխանեց. «Այս բանավեճի առանցքն այն է, որ մի դեպքում գործ ունենք նախկին կառավարման համակարգի հետ, որտեղ նախագահը առաջնային մանդատ կրող էր, իսկ հիմա առաջնային մանդատ կրողը խորհրդարանն է։ Այս բանավեճի հիմնական ակունքն այստեղ է։ Բայց երբ խնդիրը կձևակերպվի, առարկայական կգա հանձնաժողով, մենք կքննարկենք և այդ ժամանակ արդեն կարծիք կհայտնենք դրա վերաբերյալ»։

Մեր զրուցակիցները նշեցին, որ հույս ունեն, որ կտեղավորվեն ժամկետներում, և արդեն աշնանը կլինի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, ապա նաև նախագիծը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում