Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Գույքահարկը դանդաղ գործող ական է. Պետական մարմինների համար ինքնասպանության հաջողված փորձ էր

«Ես անհանգստացած եմ մեր նոր արժեքների ձևավորման համակարգով, որովհետև այդ փոփոխությունները մտահոգությունների տեղիք են տալիս։ Մեր անշարժ գույքի ոլորտը շատ կարևոր դեր է տանում ամբողջ աշխարհում և, եթե ուշադրություն դարձնեք, ապա ցանկացած երկրում կենտրոնացել են, որպեսզի չխաթարվի շինարարական ոլորտը, քանի որ շատ տնտեսություններում այն լոկոմոտիվի դեր է տանում։ Գույքահարկի ու եկամտահարկի հարցը մեզ մոտ ակտիվ քննարկման փուլ է մտել։ Գույքահարկի մասին օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է, նախագահը ստորագրել է, ինչը ես շատ կոպիտ սխալ եմ համարում։ Երկրորդը եկամտահարկի մասին օրենքն է։ Այսինքն՝ առաջին քայլը մարսվելուց հետո երկրորդ օրենքն է առաջ գալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը՝ խոսելով գույքահարկի դրույքաչափերի փոփոխության վերաբերյալ օրինագծի ընդունման ու դրա հնարավոր հետևանքների մասին։

Գույքահարկի մասով, Բաղդասարյանը, ներկայացնելով իր դիտարկումները, մասնավորապես ասաց․

«Երբ մենք տնտեսության մեջ զրոյականից ընդհուպ մինչև բացասական հաշվեկշռով փակում ենք տարին, ընդ որում, կարծում եմ՝ տարվա վերջ բացասական հաշվեկշիռը կարող է կազմել 4-7 տոկոս, ապա այս իրավիճակում գույքահարկի նախագիծն ԱԺ-ում անցկացնելը համարում եմ կոպտագույն սխալ։ Ֆինանսական ոլորտի պատասխանատուները, որոնք նախաձեռնել են ու ՀՀ բարձրագույն ղեկավարությանն էլ ներկայացրել են դրա անվնաս լինելը՝ չարաչար սխալվել են։ Ըստ իս՝ շատ մեծ ապատեղեկատվություն են տրամադրել երկրի ղեկավարությանը՝ դանդաղ գործող ական դնելով տնտեսության այդ ճյուղի տակ։

Դրա հետևանքները շատ արագ իրենց զգացնել կտան։ Իմ հաշվարկներով, առնվազն 6 տարվա մեջ ՀՀ շրջանառությունից մոտ 100 մլրդ դրամից ավելի փող է դուրս հանվելու։ Սա գնալու է համայնքային բյուջեներ, որի էֆեկտիվ կառավարումից այնպես չէ, որ հասարակությունը գոհ ու երջանիկ է։ Պատասխանատու լիազոր մարմինները ապատեղեկատվություն են տարածում այն մասով, թե դրույքաչափերի փոփոխությունը շատ մեղմ է հաշվարկված։ Եթե մարդիկ ընդամենը 10 տոկոս էին վճարում, որը կազմում էր 25 հազար դրամ, ապա հիմա պետք է վճարեն 26-27 հազար դրամ։ Բայց ես չեմ կարծում, որ այդքան չնչին է լինելու տարբերությունը։ Հակառակը՝ լինելու է շատ շոշափելի տարբերություն ու, իմ կարծիքով՝ առաջին տարին լինելու է ոչ թե 10 մլրդ դրամի կարգի, այլ՝ 25, 30, 40 մլրդ դրամ, այսինքն՝ այստեղ կեղծիք կա։ Հենց առաջին տարին մարդիկ առնվազն չորս անգամ ավելի տարբերությունը զգալու են իրենց վրա»։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ այս փոփոխության արդյունքում բնակարանների գները նվազեն, Հակոբ Բաղդասարյանը պատասխանեց․

«Քանի որ սա կտրուկ ազդեցություն է թողնելու ակտիվության վրա՝ խոշոր գույքը, վաճառքի առումով, միանշանակ, կորցնելու է իր հետաքրքրությունը, որովհետև 200 միլիոնից վերև արժողությամբ գույքի պարագայում տարեկան 1․5 տոկոս գույքահարկ է սահմանվել, ինչը նշանակում է, որ մեկ միլիոն դոլարանոց գույքի սեփականատերը տարեկան 12-15 հազար դոլար գույքահարկ պիտի վճարի։ Մինչդեռ Գերմանիայում առ այսօր այդ թիվը կազմում է 3300 եվրո, ավելին՝ այս ճգնաժամային պայմաններում Գերմանիան որոշել է գույքահարկը 1-9 անգամ նվազեցնել և սա այն դեպքում, երբ Գերմանիայում 2200 եվրոյից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացին համարվում է աղքատ»։

Այս համատեքստում, անդրադառնալով նաև եկամտահարկին, Բաղդասարյանը նկատեց, որ սա էլ իր հերթին երկրորդ հարվածն է անշարժ գույքի ոլորտին։

«Եթե իրականացվող սոցիալական ծրագրերից դուրս պետության կողմից ընդամենը 8 միլիարդ դրամի աջակցություն է տրամադրվում բիզնեսին, ապա այս 8 միլիարդ դրամը տնտեսությանը բերում է մոտ երկու միլիարդ դոլարի շրջանառություն, որի մեջ պետական հարկերը կազմում են 400-500 միլիոն դոլարի կարգի։ Հիմա, եթե այս երկու միլիարդ դրամը պետությունն որոշում է խնայել, այսինքն՝ դուրս հանել տնտեսությունից, ապա ես առավել քան համոզվում եմ, որ մյուս ճյուղերի վրա շղթայական ռեակցիայով սա խիստ բացասական ազդեցություն է ունենալու՝ սկսած շինարարության բնագավառից։ Ստացվում է, որ պետական բյուջե չի մուտքագրվելու առնվազն 200 միլիոն դոլարի գումար։

Ամփոփելով այս ամենը՝ կցանկանայի ընդգծել նաև, որ գույքահարկի և եկամտահարկի մասով մտահոգությունները շատ տեղին են, իսկ պետական մարմինների կողմից այս փոփոխության ընդունումը՝ ինքնասպանության հաջողված փորձ՝ երկու կրակոցով, որի արդյունքները շատ արագ իրենց զգացնել կտան»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում