Կալիֆոռնիայի համալսարանը (UC) պատմության մեջ առաջին անգամ սևամորթ նախագահ է ընտրել, հայտնում է BBC- ն:
Հաջորդ ամսվանից 69-ամյա Մայքլ Դրեյքը կգլխավորի Միացյալ Նահանգների խոշորագույն պետական համալսարանական համակարգերից մեկը: Դրեյքը կփոխարինի ԱՄՆ ներքին անվտանգության նախկին նախարար Ջանեթ Նապոլիտանոյին, որը 2013 թվականից Կալիֆոռնիայի համալսարանի նախագահն է եղել և հաստատության առաջին կին նախագահն է հանդիսացել:
«Ես հուզված եմ և պատրաստ եմ անցնել աշխատանքի», – իր նշանակումն այսպես է մեկնաբանել Դրեյքը: