Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություն է ներկայացրել՝ կասեցնել գործի վարույթը ՍԴ-ում քննվող դիմումի հիմքով

«Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը չեն հուսալքվել, որ Սահմանադրական դատարանը անգամ այս նոր իրողության պարագայում կարող է ինչ-որ բան անել հօգուտ իրենց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Նրա խոսքերով՝ հենց այդ հանգամանքով են պայմանավորված նաև նախորդ դատական նիստի ժամանակ Քոչարյանի փաստաբանների երկար ճառերը, խոսքի ոչ հակիրճ լինելը։ «Իրենց դեռևս ձեռնտու է, որ դատական նիստերը ձգձգվեն, մինչև իրենք տեսնեն, թե ինչ են անելու»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ Քոչարյանի փաստաբանական թիմն արդեն Սահմանադրական դատարանում քննվող դիմումի հիմքով գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, և հաջորդ դատական նիստի ժամանակ կքննարկվի հենց այդ միջնորդությունը։

Սաֆարյանն ասաց, որ ինքը չի ստացել միջնորդության օրինակը, պետք է դիմում գրի և վերցնի, բայց ենթադրում է արդեն միջնորդության բովանդակությունը։

«Միջնորդության նպատակը պարզ է։ Իրենց կարծիքով՝ Սահմանադրական դատարանում գործ է լսվում և այդ գործը ուղղակի առնչվում է դատարանում քննվող քրեական գործի հետ։ Օրենքն ասում է, որ պետք է հիմնավորես, թե ինչու ես ուզում, որ գործի քննությունը կասեցվի, և կասեցման համար երկու կարևոր հիմք կա գործը լսելու անհնարինությունը և պատճառահետևանքային կապը քննվող քրեական գործի և ՍԴ-ում լսվող գործի միջև։ Գուցե առերևույթ թվում է, որ այդ կապը կա, սակայն վարույթի քննության անհնարինություն չկա, որովհետև ցանկացած փուլում, երբ ՍԴ-ն կարծիք կասի ու այդ կարծիքը իրենց օգտին լինի, ապա դատարանը կարող է կտրուկ գործողություններ անել»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով․ «Կարծում եմ, որ Քոչարյանն ու իր փաստաբանական թիմը առաջիկայում էլ շարունակելու են թույլ չտալ, որ դատական նիստը մտնի դատաքննության փուլ, հրապարակվի մեղադրական եզրակացությունը, հրապարակվեն ու հետազոտվեն ապացույցները։ Ինչքան հնարավոր է՝ իրենք ձգելու են դատավարությունը։ Ես սա ասում եմ պաշտոնապես և իմ եզրահանգումների հիմքում դրված փաստական հանգամանքները դրա վկայությունն են։ Այլապես, եթե իրենք ինչ-որ խոսք ունեին ասելու, նախորդ նիստին կասեին կարճ, այլ ոչ թե նորից նախորդ միջնորդությունների փաստարկներն ու հանգամանքները դատարանում կներկայացնեին այն տրամաբանության ներքո, թե իբր իրենք իրավունքի չարաշահում թույլ չեն տվել ու այդպես դատական նիստը բերում հասցնում են աշխատանքային օրվա ավարտ։ Առաջիկայում դեռ լուրջ պայքար է սպասվում։ Մենք էլ մեր խոսքը կասենք և չեմ կարծում, որ այսպես մշտապես նման միջնորդություններով նիստերը ձգձգվեն»։

ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանի խոսքերով՝ Քոչարյանի փաստաբանական թիմը սպառել է արդեն բոլոր հնարավոր միջնորդություններով դատական նիստերը ձգձգելու իրենց փորձերը, հիմա էլ անցել են գործի վարույթը կասեցնելու միջնորդությանը։ Եվ հետո Խաչատրյանի համար հասկանալի չէ, թե վերջին դատական նիստում ինչու էին Քոչարյանի փաստաբանական թիմի անդամները ժամերով ելույթ ունենում դատավարության ժամկետների ձգձգման վերաբերյալ, երբ իրենք նորից, մեկ այլ միջնորդությամբ կրկին գնում են դատավարության ձգձգման։ «Ես համարում եմ, որ իրենք արդեն չափն անցնում են, քանի որ ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունք ունեն ոչ միայն մեղադրյալն ու ամբաստանյալը, այլև տուժողներն ու նրանց իրավահաջորդները։ Իսկ այս գործելաոճով իրենք պարզապես խախտում են ողջամիտ ժամկետում իրենց գործով քննության իրավունքը»,-ասաց Խաչատրյանը։

Բացի դրանից, մեր զրուցակցի խոսքերով, քանի որ Քոչարյանը ներկայումս ազատության մեջ է, իր փաստաբաններն ամեն ինչ անում են նրա ազատության մեջ գտնվելու ժամկետը հնարավորինս երկարացնելու համար։ «Բացի դրանից էլ՝ իրենք, հավանաբար, դեռ հույսեր ունեն, որ նորից կկարողանան զավթել իշխանությունը, և Քոչարյանը կազատվի պատասխանատվությունից։ Իրենք հույսները դրել են ինչ-որ արտաքին ուժերի վրա և հնարավորինս փորձում են խոչընդոտել դատաքննությանը»,-եզրափակեց Խաչատրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում