Կանադան ավելի լավ է պայքարում կորոնավիրուսի դեմ, քան ԱՄՆ-ը և մյուս երկրները, հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն, գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք կարողացանք ավելի արդյունավետ կերպով վերահսկել վիրուսը, քան մեր դաշնակիցներից շատերը, մասնավորապես մեր հարևանները»,- ասել է Թրյուդոն:
Վարչապետը նշել է, որ կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով կանադացիները դեմ են ԱՄՆ-ի հետ սահմանի բացմանը:
Կանադայում 106 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, ապաքինվել է 70 հազարը, մահացել է մոտ ինը հազար մարդ: